Հատուկ առաջարկ ՎՏԲ- Հայաստան Բանկի և gg կողմից Visa քարտապաններին

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը համատեղ առաջարկում են 2020թ.-ի նոյեմբերի 20-ից մինչև 2021թ.-ի ապրիլի 30-ը gg-ով երթևեկելիս վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa պրեմիում դասի քարտի միջոցով և ստանալ մինչև 400 դրամ զեղչ Երևան քաղաքում և մինչև 250 դրամ զեղչ Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում: Առաջարկը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Platinum, Visa Signature, Visa Gold և Visa Infinite պրեմիում դասի քարտերի համար:
Ակցիային մասնակցելու համար Ձեզ անհրաժեշտ է gg հավելվածին կցել Ձեր Visa քարտը և մեքենա պատվիրելիս այն ընտրել որպես վճարման եղանակ: Եթե քարտը արդեն կցված է gg հավելվածին, ապա պարզապես ընտրե՛ք այն որպես վճարման եղանակ:
Զեղչի կիրառման համար օգտագործվող պրոմո ծածկագրին ծանոթանալու համար այցելե՛ք campaign.team.gg/visa կայք:
Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան առանց մասնաճյուղ այցելելու՝ պարզապես անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.vtb.am/am/online-request/#privType-4 :
Թարմացվել է առ՝ 30-04-2021թ., 17:28