VTB-BANK

#CASHBACKՄԱՐԱԹՈՆ


#CASHBACKՄԱՐԱԹՈՆ

Ակցիայի շրջանակներում Բանկը և Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում, ակտիվ վճարելով  ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերով առևտրի կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ:

Ակցիայի պայմանները հետևյալն են․ ապրիլի 5-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերով, կուտակել բոնուսային միավորներ առևտրի կետերում և ինտերնետ խանութներում իրականացված անկանխիկ գործարքների  դիմաց և փոխանակել բոնուսային միավորները կատարված անկանխիկ գործարքների 5%-ի չափով cashback-ի կամ 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսերի հետ՝ gifts.vtb.am կայքում:

Վարկի պայմաններ

  • Բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով՝
  • 1 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
  • 1.5 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
  • բոնուսային միավոր կուտակելու համար 1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
  • բոնուսային միավորներ չեն հաշվարկվում գործարքի 500.000 ՀՀ դրամը գերազանցող մասի նկատմամբ, այսինքն՝ նման գործարքների դիմաց կուտակվող բոնուսային միավորների առավելագույն քանակը 500 միավոր է:
  • gifts.vtb.am կայքում հնարավոր է ընտրել cashback-ը 20.000 ՀՀ դրամից մինչև 800.000 ՀՀ դրամ սահմանաչափով, ինչպես նաև 2 անձի համար նախատեսված կինոթատրոնի տոմսեր:
  • Կուտակված միավորների քանակը ցանկացած պահի կարելի է ստուգել gifts.vtb.am համապատասխան բաժնում՝ լրացնելով Mastercard քարտի պահանջվող տվյալները:
  • Մի քանի Mastercard քարտերի առկայության դեպքում ցանկացած քարտի տվյալների մուտքագրման դեպքում կարտացոլվեն գումարային բոնուսային միավորները, իսկ cashback հնարավոր է ընտրել՝ տվյալ ակցիային մասնակցող բոլոր Mastercard քարտերով կուտակված գումարային միավորներից ելնելով:
  • Պատվերը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում cashback-ի գումարը կփոխանցվի մասնակցի Mastercard քարտին, որի միջոցով կատարվել է պատվերը:
  • Տվյալ ակցիայի շրջանակներում  կարելի է ստանալ cashback միայն մեկ անգամ, որից հետո մասնակցի կողմից կուտակված միավորները կզրոյացվեն:
  • Cashback չի տրամադրվի, եթե գործարքները, որոնց դիմաց կուտակվել են բոնուսային միավորները, չեղարկվել են:
  • Cashback չի տրամադրվի, եթե գործարքները կատարվել են քարտապանի հետ փոխկապակցված ընկերությանը պատկանող առևտրի և սպասարկման կետում:
  • Cashback չի տրամադրվի, եթե քարտը/քարտերը, որոնցով կատարված գործարքների դիմաց կուտակվել են բոնուսային միավորները, cashback-ի տրամադրման պահին փակված են:
  • Cashback-ի տարբերակների քանակը սահմանափակ է: Դրանց մնացորդային քանակը gifts.vtb.am կայքում կթարմացվի օնլայն  ռեժիմում:
  • Տվյալ ակցիայի շրջանակներում cashback-ի գումարը փոխանցվում է միայն ակցիայի մասնակցի Mastercard քարտին, որի միջոցով կատարվել է պատվերը, այսինքն՝ այն չի հանձնվում երրորդ անձին:

Ակցիային չեն կարող մասնակցել.

  • Քարտապանները, ում քարտերը տարբերվում են Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold և Mastercard World Black Edition քարտերից,
  • Բանկի գործող աշխատակիցները,
  • «Փրայմ» փաթեթի  օգտատերերը և նրանց ընտանիքի անդամները,
  • Բանկի միջին և խոշոր բիզնեսի հաճախորդների հետ կապված քարտապանները,
  • Բանկի հետ դատական պրոցեսում գտնվող քարտապանները,
  • Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորություն ունեցող քարտապանները,
  • Բանկի անվտանգության ստուգումը չանցած քարտապանները։.

Թարմացվել է առ՝ 30-06-2021թ., 17:46

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ