VTB-BANK

Բանկոմատների էլեկտրոնային քարտեզ

ՎՏԲ – Հայաստան Բանկը մեկնարկել է նոր ժամանակակից ծառայություն` ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ:

ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզն արդեն հասանելի է նաև բջջային հեռախոսների համար Apple Store և Android Market –ում

 


Բանկոմատների էլեկտրոնային քարտեզ

Այսուհետ բանկոմատային քարտեզի միջոցով ՎՏԲ – Հայաստան Բանկի բոլոր քարտապաներին հասանելի են ՎՏԲ Խմբի ամբողջ բանկոմատային ցանցը: Այժմ Դուք կարող եք ստանալ տեղեկատվություն ՎՏԲ – Հայաստան Բանկի բանկոմատների մասին հետևյալ հղումով` http://www.multicarta.ru/vtb/map/*:

Նոր համակարգը Ձեզ հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի, ցանկացած վայրում տեղեկանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում տեղադրված ՎՏԲ խմբի բանկոմատների գտնվելու վայրի, տրամադրվող թղթադրամների տեսակների, ինչպես նաև հավելյալ տեղեկություն այլ ծառայությունների մասին (կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն), ինչպես Հայաստանում այնպես ել ԱՊՀ երկրներում և Վրաստանում:

Նոր ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հեռախոսի մեջ ներբեռնել Google Play ծրագիրը (Android հեռախոսի համար) կամ AppStore (iPhone հեռախոսի համար), որոնման «մենյու»-յում հավաքել` «ВТБ» բառը և, ընտրելով «ՎՏԲ բանկոմատներ» բաժինը, տեղադրել այն Ձեր հեռախոսում կամ ներբեռնել հետևյալ հղումներով`

           

                                             Ներբեռնել Android –ի համար                                                                                       Ներբեռնել iPhone-ի համար                   
                                                                                                             

       

                                                                                                            

 

Բանկոմատների էլեկտրոնային քարտեզի առավելությունները:

  • Ժամանակակից տարբերակ տեղեկանալու մոտակա տարածքում տեղակայված բանկոմատների, ինչպես նաև ճշգրիտ հասցեների վերաբերյալ (Ծրագիրը ինքնուրույն կորոշի ձեր գտնվելու վայրը` ցույց տալով բանկոմատին մոտենալու ամենահարմար տարբերակը (ոտքով կամ մեքենայով))
  • Ժամանակի խնայում
  • Ծառայությունը հասանելի է բոլոր ինտերնետից օգտվողներին ոչ միայն համակարգչի միջոցով, այլ նաև հեռախոսի (iPhone և Android տարբերակի հեռախոսների համար)
  • Համակարգը հարմար է և դյուրն է օգտագործման մեջ

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ևս երկու հաճելի անակնկալ`

  1. Բանկոմատների միասնական ցանց, որի շրջանակներում Ձեզ հնարավորություն է ընձեռվում կանխիկացնել գումարներ ՎՏԲ խմբի շուրջ 17 000 բանկոմատներում սեփական Բանկի սակագներով (առանց հավելյալ միջնորդավճարների):
  2. "ՎՏԲ-Աշխարհ" հատուկ փաթեթային առաջարկը` հաճախ ճանապարհորդող հաճախորդների համար:
  3. Գումարների անվճար կանխիկացում ՎՏԲ խմբի շուրջ 17000 բանկոմատներում ԱՊՀ երկրներում և Վրաստանում:
  4. ՎՏԲ – Տրանսֆեր անվճար քարտ, նախատեսված արագ փոխանցումներ ստանալու համար:
  5. Անվճար բժշկական և ուղեբեռի ապահովագրություն:

Տեղեկատվություն 
Ներկայումս ՎՏԲ Խմբի միջազգային միասնական բանկոմատային ցանցը բաղկացած է ավելի քան 17 000 բանկոմատներից, որոնցից ավելի քան 2000 ապահովում են կանխիկի ընդունման գործառնույթ: Հեռախոսային գեոլոկացիայի հիմքը հանդիսացավ անցյալում ներդրված ինտերնետ-գեոլոկացիոն ծառայությունը, որը մշակվել է ՎՏԲ խմբի «Մուլտիկարտա» ՍՊԸ* պրոցեսինգային ընկերության կողմից:

Ինտերակտիվ քարտեզ` http://www.multicarta.ru/vtb/map/, որում նշվում է Միասնական բանկոմատային ցանցի մոտակա բանկոմատների մասին ամբողջական տեղեկատվություն: 

ՎՏԲ Խմբի անդամ բանկերի բանկոմատների և մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալների միջոցով կանխիկացման սակագներ և սահմանաչափեր


* ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Թարմացվել է առ՝ 02-12-2019թ., 04:37

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ