VTB-BANK

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ

Ոչ կյանքի ապահովագրություն/Դժբախտ պատահարներից ապահովագրություն

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

  • Հիմնական/լրացուցիչ անձի գույքային շահերը՝ կապված դժբախտ պատահարի կամ սխալ բժշկական մանիպուլյացիաների հետևանքով ապահովագրված անձի կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հետ,
  • Ապահովագրության վկայագիր կարող է կնքել 18-70 տարեկան ցանկացած անձ,
  • Ապահովագրության ծածկույթը տարածվում է ապահովագրության պայմանագիր կնքած անձի 3-70 տարեկան ընտանիքի անդամների վրա:

Ապահովագրված անձի ընտանիքի անդամներ են հանդիսանում` 

  • կինը կամ ամուսինը, 
  • երեխաները, այդ թվում` որդեգրված,
  • ամուսնու կամ կնոջ ծնողները, 
  • ամուսնու կամ կնոջ քույրերն ու եղբայրները, ովքեր Ապահովագրված անձի հետ  միասին վարում են ընդհանուր տնտեսություն:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

1,800,000 ՀՀ դրամ, մեկ անձի գծով ոչ ավել 500,000 ՀՀ դրամից:

 

ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

Չհատուցվող գումար չի նախատեսվում:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

Ապահովագրության վկայագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ

Տարեկան 14,900 ՀՀ դրամ:

 

ԻՆՉՊԵՍ Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

  • Միանվագ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով պայմանագրի կնքման պահին,
  • Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվում է հավելյալ սահմանաչափով վարկին կից, ապա ապահովագրավճարը վճարվում է վարկային միջոցներից վերջինիս տրամադրումից հետո:

Պայմանագրով/վկայագրով սահմանված ժամկետում և չափով հաճախորդի կողմից ապահովագրավճարը (ապահովագրավճարի հերթական մասը) չվճարելու դեպքում  ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չսահմանել լրացուցիչ ժամկետ ապահովագրավճարի վճարման համար և չծանուցել այդ մասին հաճախորդին: Ապահովագրավճարի վճարման համար լրացուցիչ ժամկետ չսահմանելու և  այդ մասին հաճախորդին չծանուցելու դեպքում ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չվճարել պայմանագրով/վկայագրով սահմանված ապահովագրավճարի հերթական մասի վճարման ամսաթիվ հանդիսացող օրվան հաջորդող օրվա ժամը 00:00-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առաջացած վնասների դիմաց ապահովագրական հատուցումները:

 

ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ

Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ):

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հաճախորդն իրավունք ունի ապահովագրական պայմանագրի կնքումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) միակողմանիորեն առանց որևէ պատճառաբանության լուծելու այն։ Տվյալ դեպքում վերջինս վճարում է 20%-ի չափով գործառնական ծախս և պայմանագրի գործողության լրացած օրերի դիմաց ապահովագրավճարը` հաշվարկված համամասնորեն:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Ապահովագրության պայմանագրով նախատեսված ծածկույթը ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքման պահից,
  • Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է պայմանագրի գործողության վերջին օրվա ժամը 23:59-ին:

 

ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ապահովագրական պատահարներ են համարվումդ դժբախտ պատահարի կամ սխալ բժշկական մանիպուլյացիաների արդյունքում Ապահովագրված անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասներ, որոնք հանգեցնում են `

  • Մարմնական վնասվածքների,
  • 1-ին, 2-րդ 3-րդ խմբի հաշմանդամության ձեռք բերման, 
  • «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերման,
  • Մահվան:

 

ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.

  • Միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության արդյունքում առաջացած իրադարձությունները,
  • Քաղաքացիական պատերազմի, ցանկացած տիպի ժողովրդական հուզումների կամ գործադուլների, ահաբեկչական գործողությունների նմանատիպ, կամ դրանց հավասարեցվող իրադարձությունների (անկախ պատերազմի կամ այլ իրադարձությունների հայտարարված լինելու հանգամանքից), ինչպես նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների արդյունքում առաջացած իրադարձությունները,
  • 14 տարեկան և բարձր տարիք ունեցող հիմնական/լրացուցիչ Ապահովագրված անձի ինքնասպանության (ինքնասպանության փորձի) արդյունքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնական/լրացուցիչ Ապահովագրված անձը հասցվել էր նման վիճակի երրորդ անձանց անօրինական գործողությունների արդյունքում,
  • 14 տարեկան և բարձր տարիք ունեցող հիմնական/լրացուցիչ Ապահովագրված անձի կողմից դիտավորյալ հանցանք գործելու հետևանքով,
  • 14 տարեկան և բարձր տարիք ունեցող հիմնական/լրացուցիչ Ապահովագրված անձի ալկոհոլով (ալկոհոլ պարունակող նյութերով), ինչպես նաև թմրանյութերով, տոքսիկ նյութերով թունավորումը, եթե իրավասու մարմինների կողմից չի սահմանվել նրանց բռնի ներարկումը, սխալմամբ օգտագործումը,
  • 14 տարեկան և բարձր տարիք ունեցող Ապահովագրված անձի կողմից իրեն դիտավորյալ մարմնական վնասներ հասցնելը, ապահովագրված անձի կողմից սպորտի վտանգավոր տեսակներով (ավտո- և մոտոսպորտ, օդային սպորտ, ձիասպորտի ցանկացած տեսակներ, մարտարվեստի տեսակներ, ալպինիզմ, լեռնային և ջրային զբոսաշրջություն, ստորջրյա նավարկություն, հրաձգային սպորտ և այլն) զբաղվելը կամ գիտակցաբար իրեն բացառիկ վտանգի ենթարկելը,
  • Ապահովագրական ընկերության պայմաններով նախատեսված այլ դեպքերում:

 

ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝

  • Պատահարի տեղի ունենալուց կամ հայտնի դառնալու պահից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում զանգահարել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի (+374 12) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնել պատահարի մասին,
  • Տեղի ունեցած ապահովագրական պատահարի նշաններ ունեցող իրադարձության մասին անհապաղ հայտնել համապատասխան իրավասու մարմիններին (ՀՀ Ոստիկանություն, Բժշկական հաստատություն և այլն),
  • Ապահովագրական ընկերությանը ներկայացնել դիմում-պահանջագիր ապահովագրական հատուցման մասին, ինչպես նաև ապահովագրության պայմաններով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթեր (անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բնօրինակը, համապատասխան իրավասու մարմինների (այդ թվում` իրավապահ մարմինների) կողմից տրված փաստաթղթերը, որոնք վկայում են Պայմանագրի/Վկայագրի գործողության ընթացքում որոշակի դեպքի առաջացման մասին, որն ունի ապահովագրական պատահարի նշաններ, դրա առաջացման հանգամանքների մասին, պարունակելով ապահովագրված անձի լրիվ ախտորոշումը, բուժման ժամկետների, բուժիչ և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ, բժշկասոցիալական փորձաքննության մարմնի տեղեկանքը հաշմանդամության խումբը (կարգավիճակը) սահմանելու մասին, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ և այլն):

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:

Ընտանիքի ապահովագրության հակիրճ տեղեկատվական թերթիկ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ

Դժբախտ պատահարներից Ապահովագրության պայմաններ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ

 

Թարմացվել է առ՝ 13-06-2023թ., 17:23

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ