
1. Ակցիայի պայմաններ`
1.1 Ակցիայի ժամկետ` 01.12.2019-01.12.2020թթ.,
1.2. Ակցիայի ամփոփման հաշվետու ժամանահատված՝ յուրաքանչյուր եռամսյակ:
1.3. Ակցիայի մասնակիցներ` բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր հաշվետու ժամանակահատվածում ձևակերպում են նոր վարկեր Բանկում:
1.4. Վարկատեսակ` առանց գրավի ապահովման վարկ Ունիվերսալ (բացառությամբ վարկի վերանայման), վարկային գիծ դեբետային/վարկային քարտին, ապառիկ վարկեր, ոսկու գրավով վարկեր, հիփոթեք, ավտովարկ:
1.5. Ակցիայի անցկացման տարածաշրջան` Հայաստանի Հանրապետության տարածք:
1.6. Ակցիայի էությունը` յուրաքանչյուր հաճախորդ, ով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ- ում (այսուհետ՝ Բանկ) Ակցիայի ընթացքում կձևակերպի վարկ՝ կստանա 1 ինքնակպչուն, որը փակցնելով իր տան/մեքենայի պատուհանին կամ հեռախոսին/նոութբուքին, և տեղադրելով փակցված ինքնակպչունի լուսանկարը Facebook սոցիալական կայքի իր անձնական էջում` գրառման վերնագրում նշելով իր անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստատթղթի վերջին 3 նիշը, #varkvtb հեշթեգը, ինչպես նաև Բանկի պաշտոնական էջը Facebook-ում (tag), հնարավորություն կստանա 1 տարի ժամկետով զրոյացնել իր գործող մեկ վարկի տարեկան տոկոսադրույքը և վարկային հաշվի սպասարկման վճարը: Եթե մինչև Facebook սոցիալական կայքում հրապարակում կատարելը հաղթող ճանաչված մասնակիցը տվյալ եռամսյակում ունեցել է ձևակերպված մի քանի վարկ, ապա զրոյացվում է գումարով ամենամեծ վարկի տոկոսադրույքը և սպասարկման վճարը (վարկի գումարը չպետք է գերազանցի 20 մլն. ՀՀ դրամ):
1.7. Ակցիայի հաղթող` յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը՝ ժամը 18:00-ին տվյալ եռամսյակի համար հաղթող են ճանաչվում գումարային առավելագույն Like/Share հավաքած 3 մասնակիցները (Like-երի քանակը պետք է լինի ոչ պակաս, քան 200 հատ 1 հրապարակման համար):
1.8. Մրցանակ` հաշվետու ժամանակաշրջանում մինչև հրապարակումը անելը ձևակերպված գումարով ամենամեծ վարկի տարեկան տոկոսադրույքի և վարկային հաշվի սպասարկման վճարի զրոյացում` Բանկում համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարման պահից 1 տարի ժամկետով:
1.9. Բանկի որոշմամբ բացի երեք հիմնական հաղթողներից, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ամենագեղեցիկ, հետաքրքիր և ստեղծագործ լուսանկարների (հրապարակումների) հեղինակ-մասնակիցները կարող են ստանալ խրախուսական նվերներ:
2. Ակցիային կանոններ և մասնակիցների նկատմամբ պարտադիր պահանջներ`
2.1. Ակցիան գործում է միայն նշված վարկատեսակների համար:
2.2. Ակցիային մասնակցության պարտադիր պայմաններ.
2.3. Մասնակցի կատարած հրապարակումը պետք է պարտադիր կատարված լինի իր անձնական Facebook էջով (չպետք է լինի բիզնես, երրորդ անձի, անանուն, կեղծ (Fake) կամ մասնակցի անձը հաստատող փաստաթղթում նշված տվյալներին չհամապատասխանող մտացածին տվյալներով էջ):
2.4. Share–ները պարտադիր պետք է կատարված լինեն “Հասանելի է բոլորին (Public)” գաղտնիությամբ:
2.5. Մասնակիցների Facebook էջում չպետք է լինի ոչ պատշաճ (ցենզուրայից դուրս) գրառումներ:
2.6. Մասնակցի Facebook էջի գլխավոր (profile photo) և պատի (wall photo) նկարներում չպետք է առկա լինեն այլ ապրանքանիշեր/ հովանավորներ/ պրոդուկտներ:
2.7. Ակցիայի համար ստեղծված նկարները, տեքստերը և/կամ այլ տեղեկատվությունը հետագայում կարող են օգտագործվել Բանկի կայք էջում կամ այլ գովազդային նյութերում:
2.8. Արգելվում է տվյալների ավտոմատ հավաքագրումը բոտերի միջոցով, նման դեպքերի բացահայտման դեպքում մասնակիցները ավտոմատ կհեռացվեն Ակցիայի մասնակցությունից:
2.9. Ակցիային չեմ մասնակցում Բանկի աշխատակիցները, ինչպես նաև “Փրայմ” և “Պրիվիլեգիա” մասնաճյուղերի հաճախորդները:
2.10. Ակցիայի ողջ ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անգամ և միայն մեկ վարկի մասով:
2.11. Վարկի գումարը չպետք է գերազանցի 20 մլն. ՀՀ դրամը:
2.12. Եթե մասնակցի վարկը ձևակերպված է եղել եռամսյակի վերջին ամսվա ընթացքում, ապա թույլատրվում է նրա մասնակցությունը Ակցիային հաջորդ եռամսյակի ընթացքում: Այս դեպքում Facebook հրապարակումը նույնպես պետք է կատարվի հաջորդ եռամսյակի ընթացքում, սակայն ամսաթիվը պետք է լինի վարկի ձևակերպումից հետո 1 ամսից ոչ ուշ:
2.13. Բանկն իրավասու է ստուգելու ինքնակպչունների առկայությունը Ակցիայի ողջ ընթացքում:
3. Հավելյալ դրույթներ՝
3.1. Ակցիային մասնակցությունը նշանակում է, որ Ակցիայի պայմաններին համապատասխանող և Ակցիային մասնակցելու ցանկություն հայտնող հաճախորդը ծանոթացել է և համանաձայնվել է սույն «Ակցիայի անցկացման պայմաններին և կանոններին»:
3.2. Ակցիային մասնակցելով հաճախորդները համաձայնվում են, որ իրենց տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի վերջին 3 նիշը, այլ տեղեկությունը, իրենց կողմից տրամադրված նկարները և նյութերը կարող են օգտագործվել Բանկի կողմից առանց տարածքային կամ ժամկետային սահմանափակումների և առանց մասնակցի լրացուցիչ թույլտվության:
3.3. Հաճախորդի մասնակցությունը Ակցիային նշանակում է Ակցիայի ամփոփման նպատակով Բանկի կողմից օրենքով թույլատրելի ցանկացած եղանակով վերջինիս տվյալների մշակման համաձայնություն:
3.4. Բանկը իրեն իրավունք է վերապահում միակողմանի իրականցնել Ակցիայի պայմանների փոփոխում՝ Բանկի պաշտոնական էջում փոփոխությունները հրապարակելով:
3.5. Բանկն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն որոշում կայացնել ստացված արդյունքներն Ակցիայի պայմաններին չհամապաստախանելու վերաբերյալ և հեռացնել մասնակցին Ակցիայի հեռագա մասնակցությունից: Եթե Ակցիայի անցկացման ընթացքում պարզ է դառնում, որ մասնակիցը խախտում է Ակցիայի պայմանները, ապա Բանկն իրավունք ունի հեռացնել այդ մասնակցին Ակցիայի հետագա մասնակցությունից:
3.6. Չի թույլատրվում Բանկի և բրենդի հասցեին անպարկեշտ և վիրավորական համեմատությունների/արտահայտությունների կիրառումը: Բանկի կարծիքով անընդունելի և/կամ էթիկայից դուրս բացասական մեկնաբանությունների առկայության դեպքում Մասնակիցը կարող է հեռացվել Ակցիային մասնակցությունից:
3.7. Տեխնիկական խնդիրների կամ Բանկից անկախ այլ հանգամանքների պատճառով համակարգչային համակարգի աշխատունակության սահմանափակման, կամ Ակցիայի ընթացքում խարդախության փաստի մասին կասկածների ի հայտ գալու դեպքում` Բանկն իրավունք ունի վերանայել Ակցիայի անցկացման ժամկետները և պայմանները` ներառյալ Ակցիայի վաղաժամկետ դադարեցումը:
3.8. Բանկն իրավունք ունի Մրցանակ չտրամադրել Հաղթողին, եթե վերջինս տրամադրել է կեղծ տեղեկատվություն կամ որևէ այլ ձևով խախտել է Ակցիայի կանոնները: Նման մրցանակը համարվում է չպահանջված:
3.9. Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել Ակցիայի մասնակցության համար կատարված նկարները, տեղեկատվությունը կամ մեկնաբանությունները, այդ թվում` տրամադրել երրորդ անձանց:
3.10. Ակցիայի հաղթողներին մրցանակ տրամադրելու նպատակով Բանկն իրավունք ունի պահանջել «Ակցիայի անցկացման պայմաններիով և կանոններով» նախատեսված և/կամ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն:
3.11. Վերոնշյալ տեղեկատվության տրամադրումից մասնակի կամ ամբողջական հրաժարումը ազատում է Բանկին մրցանակ տրամադրելու պարտականությունից:
3.12. Հաղթանակի մասին Ակցիայի մասնակիցը տեղեկացվելու է Facebook սոցիալական ցանցում անձնական նամակով կամ հեռախոսազանգի միջոցով:
Թարմացվել է առ՝ 08-12-2019թ., 21:11