VTB-BANK

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ««ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ից դրամական փոխանցումներ հեռախոսահամարի միջոցով» ծառայության պայմաններ

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ««ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ից դրամական փոխանցումներ հեռախոսահամարի միջոցով» ծառայության պայմաններ

  1. ««ՎՏԲ Բանկ» ՀԲԸ–ից դրամական փոխանցումներ հեռախոսահամարի միջոցով» ծառայությունը հնարավորություն է տալիս «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձ հաճախորդներին միայն բջջային հեռախոսահամար տրամադրելով ստանալ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ի էլեկտրոնային հարթակների միջոցով ՌԴ-ից ուղարկված փոխանցումներ՝ իր քարտին/բանկային հաշվին:
  2. Ծառայության հիմնական պայմաններն են՝

Փոխնցող բանկ

«ՎՏԲ Բանկ» ՀԲԸ

Ստացման բանկ

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ

Փոխանցող

«ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հաճախորդ

Ստացող

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ

Փոխանցման արժույթ

ՌԴ ռուբլի

Ստացման արժույթ

ՀՀ դրամ

Փոխանցման եղանակ

«ВТБ Онлайн» հավելված (կամ այլ հարթակ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ կողմից ծառայության մատուցման շրջանակներում)

Ստացման եղանակ

  1. ստացողի՝ Բանկում գործող ՀՀ դրամով քարտային/բանկային հաշիվ,
  2. մինչև գումարի հաշվեգրումը Ստացողի քարտային/բանկային հաշվին կատարվում է ՌԴ ռուբլու փոխանակում ՀՀ դրամի՝ գործարքի պահին տվյալ ծառայության շրջանակներում սահմանված Բանկում գործող ՌԴ ռուբլու փոխարժեքով:

Փոխանցման միջնորդավճար

Համաձայն «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ կողմից սահմանված սակագների, որոնք հրապարակվում են «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ պաշտոնական ինտերնետային կայքում:

Օրական մեկ գործարքի առավելագույն գումար

300,000 ՌԴ ռուբլի

Փոխանցումների ստացման ամսական առավելագույն գումար միևնույն հեռախոսահամարին

1,000,000 ՌԴ ռուբլի

Ծառայության աշխատանքային ռեժիմ

24/7

Փոխանցման տևողություն

1 րոպե

Սահմանափակումներ

Փոխանցման հաշվեգրումը հաճախորդի քարտին/հաշվին Բանկի կողմից մերժվում է եթե՝

  1. Հաճախորդը Բանկում ունի գործող միայն Հատուկ հաշիվ/քարտ (այն է՝ Սոցիալական ապահովության հաշիվ/քարտ, Միանվագ դրամական վճարի հաշիվ, Պատվովճարի հաշիվ, Հատուցման հաշիվ/քարտ, Սոց․ փաթեթի հաշիվ և կառավարության այլ ծրագրերով սահմանված հատուկ հաշիվներ),
  2. Հաճախորդը Բանկում չունի ՀՀ դրամով հաշիվ,
  3. Փոխանցողը/Ստացողը չի անցել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ստուգումները,
  4. Փոխանցողի կողմից տրամադրված հեռախոսահամարով Բանկում Հաճախորդ չի գտնվել կամ գրանցված է մեկից ավել Հաճախորդ:

Փոխանցման հաշվեգրման եղանակ

  1. եթե Հաճախորդը Բանկում ունի մեկից ավելի գործող քարտ/բանկային հաշիվ, ապա փոխանցման հաշվեգրման առաջնահերթությունը տրում է քարտին,
  2. մեկից ավելի գործող քարտի/բանկային հաշվի առկայության դեպքում փոխանցման հաշվեգրման առաջնահերթությունը տրվում է ամսաթվով վերջին բացված գործող քարտին/բանկային հաշվին,
  3. Հաճախորդի քարտին վարկային գծի առկայության դեպքում փոխանցումը չի հաշվեգրվում այդ քարտին, բացառությամբ այն դեպքի, երբ Հաճախորդն ունի միայն վարկային գծի առկայությամբ քարտ/եր (վարկային գծի առկայությամբ երկու և ավել քարտերի դեպքում փոխանցումը հաշվեգրվում է համաձայն 2-րդ կետի պայմանի):

Փոխանցման կանխիկացման սակագներ

Հաճախորդի ՀՀ դրամով քարտին/բանկային հաշվին հաշվեգրված փոխանցումը կանխիկացվում է (կամ կատարվում են այլ գործարքներ) համաձայն տվյալ քարտի/բանկային հաշվի համար գործող սակագների:

 

Թարմացվել է առ՝ 05-02-2024թ., 14:48

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ