VTB-BANK

«Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի հետ համագործակցության շրջանակներում բնակելի անշարժ գույքի ձեռք բերման նպատակով վարկավորման համար Վարկառուից/Համավարկառուից սկզբնական փուլում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 


Վարկառու

Համավարկառու/ Երաշխավոր

 

 

Սկզբնականփուլումպահանջվողփաստաթղթեր

 

1.

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ

2.

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ*

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ**, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը:

** Նույնականացմանքարտիներկայացմանդեպքումպարտադիրէհանրայինծառայություններիհամարանիշիառկայությունընույնականացմանքարտիվրա:

3.

Տեղեկանք կառուցապատողից (որտեղ նաև նշված է գույքի արժեքը և հասցեն, քառակուսին, կառուցապատողի ՀՎՀՀ-ն):

 

4.

Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր*** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****:

5.

Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են ձեռնարկատիրական գործունեությունից, ապա փաստաթղթերի ցանկը` “Հիփոթեք (ձեռքբերում)” պրոդուկտի շրջանակներում փաստաթղթերի ստանդարտ ցանկի համաձայն, որոնք ներկայացվում են ՓԲ վարկավորման բաժնի մասնագետի կողմից անցկացրած հաճախորդի եկամուտների վերլուծության մասին հաշվետվության կազման համար:

6.

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

* Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.

1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ

2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ

3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

*** Տեղեկանք չի պահանջվում Վարկառուից, եթե վերջինս ստանում է աշխատավարձ Բանկի միջոցով:

**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):

Թարմացվել է առ՝ 20-10-2021թ., 19:23

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ