
1. «ՎՏԲ-Տրանսֆեր»` ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) մատուցվում է միայն այն ֆիզիկական
անձանց, որոնք դրամական փոխանցում են ստանում տվյալ պահին Բանկում գործող և Ծառայությանը
անդամակցող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:
2. Ծառայությունը հասանելի է Ձեզ Բանկի կողմից սահմանված օրերին և ժամերին:
3. Օգտվելով Ծառայությունից` Դուք կարող եք հեռախոսազանգի միջոցով`
4. Ծառայությունը մատուցվում է միայն հեռախոսազանգի միջոցով և տրամադրվում է սույն կանոններով և
Բանկի ներքին կանոնակարգերով սահմանված` հաճախորդի նույնականացման գործընթացն անցնելուց հետո:
5. Ձեզ նույնականացնելու նպատակով Բանկն իրավասու է ճշտել հետևյալ տվյալները`
6. Դուք իրավասու եք Բանկին չհայտնել ցանկացած այլ տվյալ, որը նշված չէ տվյալ դիմումի մեջ,
բացառությամբ դրամական փոխանցման ծածկագիրը, դրամական փոխանցման գումարի չափը, արժույթը և
դրամական փոխանցումն ուղարկող անձի Անուն, Ազգանուն, Հայրանունը:
7. Ելնելով անվտանգության նկատառումներից` սույն Կանոնների 5-րդ կետում նշված ցանկացած տվյալի
չհամնկնման դեպքում Բանկն իրավասու է հրաժարվել ծառայության մատուցումից:
8. Ծառայությունից անխափան օգտվելու և նույնականացումն անցնելու նպատակով Դուք պարտավորվում եք
դիմումի մեջ նշված պարտադիր և լրացուցիչ տվյալների փոփոխության դեպքում անհապաղ տեղեկացնել
Բանկին` այցելելով և ստորագրելով դիմում` տվյալների փոփոխության վերաբերյալ:
9. Բանկը պարտավորվում է մուտքագրել Ձեր դրամական փոխանցման գումարը հաշվին այն արժույթով, որով ստացել եք դրամական փոխանցումը: Բանկն իրավունք չունի մուտքագրել փոխանցման գումարը մասնակի:
10. Անվտանգության նկատառումներից ելնելով` Ձեր հեռախոսազանգը ենթակա է ձայնագրման: Հետագա հնարավոր վեճերի և տարաձայնությունների ի հայտ գալու դեպքում Մեր կողմից ձայնագրված հեռախոսազանգը կարող է հանդես գալ որպես Ձեր կողմից կատարված հեռախոսազանգի և Բանկի կողմից
գործարքը կատարելու հիմք և ապացույց:
11. Դուք հավաստում եք, որ Քարտային հաշվի քաղվածք ստանալը, համարվում է Ձեր կողմից դրամական
փոխանցման գումարի ստացման հավաստում:
12. Բանկն իրավունք ունի փոփոխել Ծառայությանն անդամկցող միջազգային դրամական փոխանցման համակարգերի ցանկը` նախապես ցանկը տեղադրելով Բանկի պաշտոնական կայքում:
Թարմացվել է առ՝ 12-11-2019թ., 02:09
2023-12-02 18:51:02
2023-12-02 18:51:02