VTB-BANK

“Բնակարան երիտասարդ մասնագետներին” ծրագրի շրջանակներում «Վերածնունդ» երիտասարդական ավանում կայանատեղի ձեռք բերելու համար Վարկառուի/ Համավարկառուի սկզբնական փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Վարկառու

Համավարկառու

1.

ԵՊՀ  տեղեկանք

2.

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ

3.

Անձը հաստատող փաստաթղթի` անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն*

Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի** պատճեն, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճեն:

** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա:, իսկ վարկային գործում պարտադիր է “ID քարտի տվյալներ” պատուհանի PrintScreen-ը:

4.

Գրավատուի և գրավառուի միջև կապը հաստատող փաստաթուղթ

5.

Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր*** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****:

6.

Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են ձեռնարկատիրական գործունեությունից, ապա փաստաթղթերի ցանկը` “Բանկի ռեսուրսներով հիփոթեք (ձեռքբերում)” պրոդուկտի շրջանակներում փաստաթղթերի ստանդարտ ցանկի համաձայն, որոնք ներկայացվում են ՓԲ վարկավորման բաժնի մասնագետի կողմից անցկացրած հաճախորդի եկամտի վերլուծության մասին հաշվետվության կազման համար:

 

7.

Առկայության դեպքում` ամուսնության վկայական

8.

Վարկի տրամադրման որոշման պատճեն

 

9.

Անշարժ գույքի տարածքային կադաստրից սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի պատճեն (ներկայացվում է ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից)

 

10.

Կանխավճարի վճարման օրդեր

 

11.

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր

* Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.

1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ

2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ

3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

*** Տեղեկանք չի պահանջվում Վարկառուից, եթե վերջինս ստանում է աշխատավարձ Բանկի միջոցով:

**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):

Թարմացվել է առ՝ 09-04-2021թ., 14:58

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ