VTB-BANK

Բանկի ռեսուրսով ուսանողական վարկի համար Վարկառուի/Համավարկառուի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Վարկառու/Համավարկառու*

  1.  

Վարկի տրամադրման Դիմում-հայտ

2.

Անձը հաստատող փաստաթղութ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ**

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ***, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը:

*** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա, իսկ վարկային գործում պարտադիր է «IDCard տվյալներ» պատուհանի PrintScreen-ի առկայությունը:

3.

Ուսումնական հաստատությունից տեղեկանք

4.

Եկամուտների մասին տեղեկանք պահանջվում է Վարկառուից  և/կամ Համավարկառուից միայն այն դեպքում, եթե վարկային հայտի շրջանակներում վերլուծվում են Վարկառուի  և/կամ Համավարկառուի եկամուտները (վճարունակությունը) (բացառությամբ այն դեպքերի, երբ եկամուտը ստացվում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի հաշիվներով):

Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են  ձեռնարկատիրական գործունեությունից

5.

Հաճախորդի Եկամուտների  գնահատման հաշվետվություն` կատարված ՓՄՁ վարկավորման բաժնի մասնագետի կողմից` նշված ԱԱՀ և ստորագրած, ներառյալ լուսանկարները և ներքոնշյալ փաստաթղթերը`

5.1

Հարկ վճարողի հերթական համարը հաստատող փաստաթուղթ (ՀՎՀՀ-ի պատճեն) (առկայության դեպքում)

5.2

Պետական  գրանցման վկայագիր/քաղվածք

5.3

Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից  հատուկ թույլտվություն/

5.4

Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի  հարկային հաշվետվություններ

5.5

Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ)

5.6

Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտերի) պատճենները

5.7

Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ

5.8

Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում)

5.9

Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր

6.

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահաջվել այլ փաստաթղթեր

* Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել Վարկառուի, Համավարկառուի  միջև կապը հաստատող փաստաթղթեր:

** Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.                                                                

1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ

2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ

3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

Թարմացվել է առ՝ 22-05-2020թ., 15:20

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ