VTB-BANK

Բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով վարկավորման համար Վարկառուի/ Համավարկառուի և Երաշխավորի համար սկզբնական փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Վարկառու

Համավարկառու/ Երաշխավոր

Սկզբնական փուլում պահանջվող փաստաթղթեր

 

1.

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ

2.

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ*

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ**, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը:

** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա:

3.

Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր*** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****:

4.

Կատարվելիք աշխատանքների նախահաշիվը և ծախսերի արժեքը, որտեղ նշված լինի կատարվելիք աշխատանքների ամբողջական նկարագրությունը, ինչպես նաև սկիզբն ու ավարտը (նախահաշիվը պետք է ստորագրված լինի Վարկառուի կողմից)

 

 

Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են  ձեռնարկատիրական գործունեությունից

 

5.

Հաճախորդի Եկամուտների  գնահատման հաշվետվություն`կատարված ՓՄՁ վարկավորման բաժնի մասնագետի կողմից` նշված ԱԱՀ և ստորագրած, ներառյալ լուսանկարները և ներքոնշյալ փաստաթղթերը`

5.1

Հարկ վճարողի հերթական համարը հաստատող փաստաթուղթ (ՀՎՀՀ-ի պատճեն)

5.2

Պետական  գրանցման վկայագիր

5.3

Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից  հատուկ թույլտվություն/

5.4

Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ)

5.5

Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի  հարկային հաշվետվություններ (ՀՀ դրամով հիփոթեքի դեպքում` հարկային կնիքով վավերացված կամ հարկային ծառայության կողմից հաշվետվությունները ստանալու մասին ծանուցումների ներկայացմամբ)

5.6

Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտերի) պատճենները

5.7

Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ

5.8

Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում)

5.9

Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր

6.

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր

* Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.

1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ                                      

2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ                                            

3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

*** Տեղեկանք չի պահանջվում Վարկառուից, եթե վերջինս ստանում է աշխատավարձ Բանկի միջոցով (բացառությամբ ՀՀ դրամով հիփոթեքի):

**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):

Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 14:58

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին