VTB-BANK

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում MoneyGram համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ

  1. Ընդհանուր պայմաններ
    1. Բանկն իրականացնում է MoneyGram դրամական փոխանցման համակարգի միջոցով դրամական փոխանցման ուղարկում ԱՄՆ դոլարով, իսկ վճարում` ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
    2. Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
    3. MoneyGram դրամական փոխանցում ուղարկողը վճարում է փոխանցման միջնորդավճարը ՀՀ դրամով:
    4. MoneyGram դրամական փոխանցումը ստացողից միջնորդավճար չի գանձվում:
    5. MoneyGram դրամական փոխանցման ուղարկման կամ վճարման դիմաց Բանկը հաճախորդին է տրամադրում փոխանցման ստացումը կամ ուղարկումը հավաստող անդորրագիր:
    6. MoneyGram դրամական փոխանցման ուղարկումից հետո դրամական փոխանցումը հասանելի է ընդամենը 10-15 րոպեի ընթացքում` կախված դրամական փոխանցման ուղղությունից: Առանձին երկրներ ուղարկվող դրամական փոխանցումների ժամկետները կախված են դրամական փոխանցման ուղղությունից:
    7. MoneyGram դրամական փոխանցման միջնորդավճարի չափը կախված է դրամական փոխանցման ուղղությունից: ԱՊՀ երկներ ուղարկվող դրամական փոխանցումների համար  սակագինը սկսվում է 2 ԱՄՆ դոլարից` կախված դրամական փոխանցման գումարից: Այլ երկրներ ուղարկվող դրամական փոխանցումների համար սակագինը սկսվում է 12 ԱՄՆ դոլարից` կախված դրամական փոխանցման գումարից:
  2. Ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացում
    1. MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված փոխանցման տվյալների փոփոխությունն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա:
    2. Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի կողմից սահմանված ժամկետներում` 15 րոպեից սկսած ժամկետով:
    3. Կատարված փոխանցման մեջ չեն կարող փոփոխություններ կատարվել, եթե գումարը վճարվել է դրամական փոխանցումը ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
    4. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացման համար:
  3. Ուղարկված դրամական փոխանցման չեղյալացում
    1. MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա:
    2. MoneyGram դրամական փոխանցման համակարգով փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցման ուղարկման միևնույն օրվա ընթացքում:
    3. Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
    4. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը չեղյալ համարելու համար:
  4. Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձման ընթացակարգը
    1. MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա:
    2. Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է ստացող բանկի կողմից սահմանված ժամկետներում:
    3. Կատարված փոխանցումները չեն կարող հետ վերադարձվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը հետ վերադարձնելուց:
    4. MoneyGram դրամական փոխանցման համակարգով միևնույն օրը հետ վերադարձված դրամական փոխանցման դեպքում միջնորդավճարը հետ է վերադարձվում հաճախորդին: Հաջորդ օրը դրամական փոխանցումը հետ վերադարձնելու դեպքում միջնորդավճարի հետ չի վերադարձվում հաճախորդին:
    5. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը հետ վերադարձնելու համար:
    6. Դրամական փոխանցումը ստացողի չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները կարող են մնալ համակարգում MoneyGram համակարգի կողմից սահմանված ժամկետներում: Տվյալ դրամական միջոցների հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա տվյալ համակարգի կողմից սահմանված ժամկետներում:

Թարմացվել է առ՝ 18-10-2019թ., 17:42

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ