
1. Ավանդի տոկոսադրույքներ (պարզ տոկոսադրույք)`
Ավանդի նվազագույն գումար/ արժույթ | Տոկոսների վճարման եղանակ | 61-180 օր | 181-365 օր |
10.000 ՀՀ դրամ | Յուրաքանչյուր ամիս | 5.00% | 8.00% |
Ժամկետի ավարտին | 6.00% | 8.50% |
2. Ավանդի նկարագրություն, էական դրույթներ`
2.1. Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ կենսաթոշակառուների կողմից:
2.2. Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ արժույթով:
2.3. Ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
2.4. Ավանդի առավելագույն գումար սահմանված չէ:
2.5. Ավանդը լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով է: Ավանդին/ից լրացուցիչ վերջին մուտքագրումը/ելքագրումը կարող է կատարվել մինչև Ավանդի մարման ժամկետից 30 օրացուցային օր առաջ: Ընդ որում, մուտքագրումների արդյունքում Ավանդի գումարը չի կարող գերազանցել տվյալ ավանդատեսակի համար սահմանված առավելագույն շեմը` համաձայն 2.4. կետի: Ավանդից ելքագրումներն կարող են կատարվել մինչև Ավանդի նվազագույն գումարը:
2.6. Ավանդի ժամկետը սահմանվում է 61 օրից մինչև 365 օր: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
2.7. Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին կամ ամսական: Ավանդատուի ընտրությամբ, տոկոսագումարները կարող են կապիտալացվել Ավանդի գումարին և ավտոմատ երկարաձգվել:
2.8. ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:
2.9. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
2.10.Ավանդի համար սահմանված տոկոսային եկամուտը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):
2.11.Ավանդի համար պայմանագրով սահմանված տոկոսադրույքը պայմանագրային ժամկետում փոփոխման ենթակա չէ:
2.12.«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
3. Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթներ`
3.1. Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
3.2. Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Ավանդի պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը մուծելու մասին նոտարի կողմից վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
3.3. Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները: Ընդ որում, տվյալ ժամկետային Ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, ավանդի Պայմանագիրը վերաձևակերպվում է նույն արժույթով` բանկային (ցպահանջ) հաշվի համար տվյալ պահին Բանկում սահմանված պայմաններով: Այս դեպքում Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել ավանդային պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ օրացուցային օր առաջ:
3.4. Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:
3.5. Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տարեկան 0.01% տոկոսադրույքով:
4. Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին`
4.1. Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:
4.2. Ավանդային հաշվի նվազագույն մնացորդ չպահպանելու դեպքում տուժանքներ չեն գանձվում:
4.3. Հաշվի քաղվածք`
Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1 | |
Բանկային, քարտային և այլ հաշիվներով | |
Քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից նախընտրված հաղորդակցման եղանակով պարտադիր քաղվածքի տրամադրում առաջին անգամ | |
Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար |
Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
Մինչև 1 տարի վաղեմության | 1900 |
1 տարուց ավել վաղեմության | 3900 |
Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1 | |
Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2 |
|
մինչև 1 տարի վաղեմության | 2900 |
1 տարուց ավել վաղեմությանն | 4900 |
Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2 | 1900 |
Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1 | |
հայերեն լեզվով | 2900 |
ռուսերեն լեզվով | 3900 |
Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1 | 5900 |
1 Ներառյալ ԱԱՀ
2 Յուրաքանչյուր ձևի համար
5. Այլ լրացուցիչ պայմաններ`
5.1. Ավանդին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`
5.1. Ավանդի գործողության ընթացքում Բանկն Ավանդատուին տրամադրում է VISA Int./MasterCard վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով`
5.3. Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված`
5.4. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 5.3. կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:
5.5. Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
5.6. Ավանդատուի կողմից 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ավանդի ձևակերպման արդյունքում Ավանդատուի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գործող ավանդների ընդհանուր գումարի` 5.3. կետի պայմաններին բավարարման դեպքում` Ավանդատուին կարող է տրամադրվել ավելի բարձր դասի պլաստիկ քարտ՝ պարտադիր փակելով նախկին՝ ցածր դասի պլաստիկ քարտը:
6. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման օրինակ`
Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
7. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`
«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
7.1. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) կազմում է`
Ավանդի նվազագույն գումար/ արժույթ | Տոկոսների վճարման եղանակ | 61-180 օր | 181-365 օր |
10.000 ՀՀ դրամ | Յուրաքանչյուր ամիս | 5.03% | 8.25% |
Ժամկետի ավարտին | 6.05% | 8.63% |
7.2.APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
(100 000 ՀՀ դրամ) * 8.63% = 8 630 ՀՀ դրամ` 365 օրվա համար:
8. Վեճերի լուծման կարգը`
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
9. Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` համաձայն «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից ավելի է | Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից պակաս է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 մլն ՀՀ դրամ | 7 մլն ՀՀ դրամ | 16 մլն ՀՀ դրամ (երաշխա- վորվում է միայն դրամային ավանդը) | 7 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
Թարմացվել է առ՝ 08-01-2021թ., 20:30
2021-04-13 17:38:03
2021-04-13 17:38:03