
1. Ավանդի տոկոսադրույքներ (պարզ տոկոսադրույք)*`
Ավանդի նվազագույն գումար | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
100.000 ՀՀ դրամից | 5.30% | 6.00% | 6.50% | 6.80% | 7.30% | 7.80% |
500.000 ՀՀ դրամից | 5.40% | 6.10% | 6.60% | 6.90% | 7.40% | 7.90% |
3.000.000 ՀՀ դրամից | 5.50% | 6.20% | 6.70% | 7.00% | 7.50% | 8.00% |
Ավանդի նվազագույն գումար | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
300 Եվրոյից | 0.30% | 0.60% | 0.60% | 0.60% | 0.70% | 0.80% |
Ավանդի նվազագույն գումար | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
10.000 ՌԴ ռուբլուց | 0.85% | 1.20% | 1.55% | 2.00% | 2.35% | 2.70% |
70.000 ՌԴ ռուբլուց | 1.00% | 1.35% | 1.70% | 2.15% | 2.50% | 2.85% |
500.000 ՌԴ ռուբլուց | 1.15% | 1.50% | 1.85% | 2.30% | 2.65% | 3.00% |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 7-ՐԴ ԿԵՏՈՒՄ:
2. Ավանդի նկարագրություն, էական դրույթներ`
2.1. Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից:
2.2. Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ,Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
2.3. Ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 100.000 ՀՀ դրամ,300 Եվրո, 10.000 ՌԴ ռուբլի:
2.4. Ավանդի առավելագույն չափը սահմանվում է մինչև 50.000 Եվրո կամ 5.000.000 ՌԴ ռուբլի (ՀՀ դրամի դեպքում Ավանդի առավելագույն գումար սահմանված չէ): 50.000 Եվրո կամ 5.000.000 ՌԴ ռուբլուց ավելի գումարի ավանդները ներգրավվում են պայմանագրային հիմունքներով:
2.5. Ավանդը լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով է: Ավանդին/ից լրացուցիչ վերջին մուտքագրումը/ելքագրումը կարող է կատարվել մինչև Ավանդի մարման ժամկետից 30 օրացուցային օր առաջ: Ընդ որում, մուտքագրումների արդյունքում Ավանդի գումարը չի կարող գերազանցել տվյալ ավանդատեսակի համար սահմանված առավելագույն շեմը` համաձայն 2.4. կետի: Լրացուցիչ մուտքագրումների արդյունքում Ավանդի նվազագույն գումարի հաջորդ շեմին անցնելու դեպքում, հաջորդ օրացուցային օրվանից սկսած կիրառվում է տվյալ գումարային շեմին համապատասխան տոկոսադրույք: Ելքագրումների արդյունքում Ավանդի նվազագույն գումարի նախորդ շեմին անցնելու դեպքում հաջորդ օրացուցային օրվանից սկսված կիրառվում է տվյալ գումարային շեմին համապատասխան տոկոսադրույք:
2.6. Արտարժույթով ավանդից ելքագրում կարող է կատարվել ավանդի ներդրված գումարի և ընթացիկ համալրումների հանրագումարի (ազատ դրամական միջոցների) առավելագույնը 50%-ի չափով, մինչև Ավանդի չնվազող մնացորդը*։
*Տվյալ պայմանն ուժի մեջ է մտնում 04.11.2022թ․-ից:
2.7. Ավանդի ժամկետը սահմանվում է 90 օրից մինչև 365 օր: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
2.8. Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին: Ավանդատուի ընտրությամբ, տոկոսագումարները կարող են կապիտալացվել Ավանդի գումարին և ավտոմատ երկարաձգվել:
2.9. ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:
2.10. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
2.11.ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դրամով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները ավանդատուի ընտրությամբ կարող են վճարվել ներդրված Ավանդի արժույթով կամ ՀՀ դրամով (տոկոսագումարի վճարման պահին ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով) բացառությամբ Կենտրոնական Բանկի սահմանած դեպքերի:Ա
2.12.վանդի համար սահմանված տոկոսային եկամուտը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):
2.13.Ավանդի համար պայմանագրով սահմանված տոկոսադրույքը պայմանագրային ժամկետում փոփոխման ենթակա չէ:
2.14.«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
2.15 Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
2.16 Երրորդ անձանցից ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuինանհրաժեշտ տվյալներինշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:
3. Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթներ`
3.1. Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
3.2. Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Ավանդի պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը մուծելու մասին նոտարի կողմից վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
3.3. Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները: Ընդ որում, տվյալ ժամկետային Ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, ավանդի Պայմանագիրը վերաձևակերպվում է նույն արժույթով` բանկային (ցպահանջ) հաշվի համար տվյալ պահին Բանկում սահմանված պայմաններով: Այս դեպքում Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել ավանդային պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ օրացուցային օր առաջ:
3.4. Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:
3.5. Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ:
-ՀՀ դրամով Ավանդի դեպքում Ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը մինչև 180-րդ օրը ներառյալ վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տարեկան 0.01% տոկոսադրույքով, իսկ 181-րդ օրից հետո վաղաժամկետ դադարեցնելու դեպքում տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ` ավանդային պայմանագրի դադարեցման պահին փաստացի հաշվարկված օրերի համար սույն պայմանագրի ձևակերպման/երկարաձգման օրվա դրությամբ գործող սույն ավանդատեսակի ամփոփագրով (սահմանված տոկոսադրույք (-2%) (ժամկետը չհամապատասխանելու դեպքում` տվյալ ավանդատեսակի նախորդ ժամկետի համար գործող (ներդրման գումարի չափին համապատասխանող) տոկոսադրույք (-2%)):
-Արտարժույթով Ավանդի դեպքում Ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տարեկան 0.01% տոկոսադրույքով:
4. Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին`
4.1. Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:
4.2. Ավանդային հաշվի նվազագույն մնացորդ չպահպանելու դեպքում տուժանքներ չեն գանձվում:
4.3. Հաշվի քաղվածք`
Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1 | |
Բանկային, քարտային և այլ հաշիվներով | |
Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում | |
Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար |
Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
Մինչև 1 տարի վաղեմության | 1900 |
1 տարուց ավել վաղեմության | 3900 |
Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1 | |
Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2 |
|
մինչև 1 տարի վաղեմության | 2900 |
1 տարուց ավել վաղեմությանն | 4900 |
Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2 | 1900 |
Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1 | |
հայերեն լեզվով | 2900 |
ռուսերեն լեզվով | 3900 |
Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1 | 5900 |
1 Ներառյալ ԱԱՀ
2 Յուրաքանչյուր ձևի համար
4.4. Հաճախորդն Ավանդի քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Ավանդի բացման պահին (էլեկտրոնային փոստով, փոստով, «Առցանց հարթակովե և այլն): Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել Ավանդի քաղվածք 4-րդ կետի Սակագներին համապատասխան: Բանկը պարտավոր չէ քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Ավանդի շարժը բացակայում է:
5. Այլ լրացուցիչ պայմաններ`
5.1. Ավանդին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`
5.2. Ավանդի գործողության ընթացքում Բանկն Ավանդատուին տրամադրում է VISA Int./MasterCard/MIR վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով`
5.3. Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված`
5.4. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 5.3. կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:
5.5. Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
5.6. Ավանդատուի կողմից 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ավանդի ձևակերպման արդյունքում Ավանդատուի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գործող ավանդների ընդհանուր գումարի` 5.3. կետի պայմաններին բավարարման դեպքում` Ավանդատուին կարող է տրամադրվել ավելի բարձր դասի պլաստիկ քարտ՝ պարտադիր փակելով նախկին՝ ցածր դասի պլաստիկ քարտը:
5.7. Վճարային պլաստիկ քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին կարող եք ծանոթանալ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am (ՙՔարտեր՚ բաժնում):
6. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման օրինակ`
Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
(100.000 ՀՀ դրամ) * 7.80% = 7 800 ՀՀ դրամ ` 365 օրվա համար:
7. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`
«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
7.1. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) կազմում է`
Ավանդի նվազագույն գումար | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
100.000 ՀՀ դրամից | 5.35% | 6.07% | 6.58% | 6.88% | 7.34% | 7.78% |
Ավանդի նվազագույն գումար | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
300 Եվրոյից | 0.30% | 0.60% | 0.60% | 0.60% | 0.70% | 0.80% |
Ավանդի նվազագույն գումար | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
10.000 ՌԴ ռուբլուց | 0.84% | 1.19% | 1.55% | 2.00% | 2.35% | 2.69% |
7.2. APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
(100 000 ՀՀ դրամ) * 7.78% = 7 780 ՀՀ դրամ` 365 օրվա համար:
8. Վեճերի լուծման կարգը`
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
9. Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` համաձայն «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից պակաս է | Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից ավելի է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 մլն ՀՀ դրամ | 7 մլն ՀՀ դրամ | 7 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով) | 16 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
Թարմացվել է առ՝ 20-09-2023թ., 11:29
2023-10-03 20:52:02
2023-10-03 20:52:02