VTB-BANK

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ «Փրայմ - Եկամտաբեր» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդ

Ավանդի տոկոսադրույքներ (պարզ տոկոսադրույք)`

 

Սկզբնական ներդրում/ժամկետ

 

30 օր

 

 60 օր

90 օր

120 օր

150 օր

180 օր

 

270 օր

365 օր

540 օր

 

730 օր

 

1095 օր

 

1460 օր

1.000.000 ՀՀ դրամից

6.45%

6.75%

6.95%

7.75%

8.25%

8.95%

9.25%

10.25%

10.05%

10.05%

10.05%

10.05%

Եվրո՝ 3 000-ից

0.35%

0.45%

0.55%

0.65%

0.85%

0.95%

1.15%

1.65%

1.75%-

-

-

ՌԴ ռուբլի` 100 000 -ից

2.25%

2.75%

3.00%

3.25%

3.30%

3.60%

4.00%

4.15%

4.30%

4.35%

--
  1. Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքն է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները: Հաշվարկման օրինակ`

(1 000 000 ՀՀ դրամ) * 9.7% =  970 000 ՀՀ դրամ` 365 օրվա համար:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 6-ՐԴ ԿԵՏՈՒՄ:

 

  1. Ավանդի նկարագրություն, էական դրույթներ`
  2. Ավանդը  ներդրվում է ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ Բանկի Փրայմ մասնաճյուղի հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:
  3. Ավանդը  լրացուցիչ մուտքագրումներով է և առանց ելքագրումների: Ավանդին լրացուցիչ վերջին մուտքագրումը կարող է կատարվել մինչև ավանդի մարման ժամկետից 30 օրացուցային օր առաջ:
  4. Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
  5. Ավանդի ժամկետը սահմանվում է 30 օրից մինչև 1460 օր: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
  6. Ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ, 3 000 Եվրո, 100 000 ՌԴ ռուբլի:
  7. Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին կամ ամսական պարբերականությամբ (բացառությամբ 30 օր ժամկետով ներդրվող ավանդների): Ամսական պարբերականությամբ  տոկոսագումարների վճարմամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում «Փրայմ - Եկամտաբեր» ավանդի համար գործող տոկոսադրույքից հետևյալ չափով` ՀՀ դրամ` (-0.40%), Եվրո` (-0.01%), Ռուսական ռուբլի` (-0.1%): Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդատուի հաշվին Ավանդի ներդրման հաջորդ օրվանից սկսված յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ): Ավանդատուի ընտրությամբ, տոկոսագումարները կարող են կապիտալացվել Ավանդի գումարին և ավտոմատ երկարաձգվել:
  8. ՀՀ դրամ արժույթով Ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարների վճարումը կարող է իրականացվել նաև «ժամկետի սկզբում» եղանակով (բացառությամբ 540, 730, 1095 և 1460 օր ժամկետով ներդրվող ավանդների): «Ժամկետի սկզբում» տոկոսագումարների վճարմամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է  շեղում  «Փրայմ - Եկամտաբեր» ավանդի համար գործող տոկոսադրույքներից -0.75%: Ավանդի ներդրման օրը Ավանդի տոկոսագումարները հաշվարկվում են ներդրվող ավանդի գումարի դիմաց Ավանդի ներդրման ամբողջ ժամանակահատվածի համար և վճարվում են Ավանդատուի հաշվին:
  9. ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:
  10. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
  11. ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դրամով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները ավանդատուի ընտրությամբ կարող են վճարվել ներդրված Ավանդի արժույթով կամ ՀՀ դրամով (տոկոսագումարի վճարման պահին ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով):
  12. Ավանդի համար սահմանված տոկոսային եկամուտը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):
  13. Բանկն ավանդատուին ավանդի դիմաց վճարում է տոկոսներ՝ պայմանագրով սահմանված չափով:
  14. Ավանդի համար  պայմանագրով սահմանված տոկոսադրույքը պայմանագրային ժամկետում փոփոխման ենթակա չէ:
  15. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
  16. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

  1. Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթներ
  2. Ավանդի  ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
  3. Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Ավանդի ներգրավման պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը մուծելու մասին պատշաճ ձևով վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
  4. Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները: Բացառությամբ` Համաձայնագրի լուծման դեպքի: Համաձայնագրի լուծման դեպքում Ավանդային պայմանագիրը համարվում է երկարաձգված`  «Պրոգրես» ավանդատեսակի համար նախատեսված պայմաններով:
  5. Տվյալ ժամկետային Ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, ավանդային պայմանագիրը վերաձևակերպվում է նույն արժույթով` բանկային (ցպահանջ) հաշվի համար տվյալ պահին Բանկում  սահմանված պայմաններով: Այս դեպքում Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել ավանդային պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ  օրացուցային օր առաջ:
  6. Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:
  7. Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդը ժամկետից շուտ պահանջի դեպքում, Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց բանկային (ցպահանջ) հաշվի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով` Ավանդից հաշվանցելով արդեն իսկ վճարված տոկոսագումարը, եթե այդպիսին եղել են:
  8. Երրորդ անձանցից  ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuին  անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:

 

  1. Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին
  2. Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:
  3. Ավանդային հաշվի նվազագույն մնացորդ չպահպանելու դեպքում տուժանքներ չեն գանձվում:

 

1

Բանկային, քարտային և այլ հաշիվներով քաղվածքների տրամադրման սակագներ 

1.1.

Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում

1.1.2. 

Ցանկացած ժամանակահատվածի համար

Անվճար

1.2.

Հաճախորդի պահանջով  մեկ անգամից ավել  քաղվածքի տրամադրում մասնաճյուղում

1.2.1 

մինչև 2 տարի վաղեմության

Անվճար

1.2.2 

2 տարուց ավել վաղեմության

3,900

 

  1. Հաճախորդն Ավանդի քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Ավանդի բացման պահին (էլեկտրոնային փոստով, փոստով, ,Առցանց հարթակովե և այլն): Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել Ավանդի քաղվածք 4-րդ կետի Սակագներին համապատասխան: Բանկը պարտավոր չէ քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Ավանդի շարժը բացակայում է։

 

5. Այլ լրացուցիչ պայմաններ

     5.1 Ավանդի գործողության ընթացքում Բանկն Ավանդատուին տրամադրում է VISA Int./MasterCard/MIR վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով`

գ       Բանկում ներդրված ավանդի/ների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում (ներառյալ նաև` ավանդի/ների երկարաձգումը) կիրառվում է`

   o MIR – ավանդի մարման հաջորդ ամսվանից սկսած՝ համաձայն Բանկում գործող սակագների

o քարտի սպասարկման ամսական վճար` 0 ՀՀ դրամ

o «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներում քարտից կանխիկացման վճար` 0 ՀՀ դրամ

գ       Բանկում Ավանդատուի գործող ավանդի/ների ժամկետը լրանալու և չերկարաձգվելու դեպքում, ինչպես նաև Ավանդատուի կողմից ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտի համար կիրառվում է՝

o ամսական սպասարկման վճար՝

-   Visa Classic/ Mastercard Standard – 590 ՀՀ դրամ

-   Visa Gold/ Mastercard Gold – 2.500 ՀՀ դրամ

o «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներից կանխիկացման վճար՝

-   Visa Classic/ Mastercard Standard/ Visa Gold/ Mastercard Gold – 0.15%

գ       քարտի թողարկման և սպասարկման մնացած բոլոր սակագները սահմանվում են համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների:

       5.2 Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված (բացառությամբ MIR քարտից)`

գ       Visa Classic/ MasterCard Standard – 1.000.001-ից մինչև 7.000.000 ՀՀ դրամ/ 2.001-15.000 Եվրո, 100.001 - 750.000 ՌԴ ռուբլի ընդհանուր գումարի ավանդ ներդնելու/ունենալու դեպքում,

գ       Visa Gold/ MasterCard Gold - 7.000.001 ՀՀ դրամ/ 15.001 Եվրո, 750.001 ՌԴ ռուբլի և ավել ընդհանուր գումարի ավանդ/ներ ներդնելու/ունենալու դեպքում:

  1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 5.2. կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:
  2. Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ  ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
  3. Ավանդատուի կողմից 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ավանդի ձևակերպման արդյունքում Ավանդատուի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գործող ավանդների ընդհանուր գումարի` 5.2. կետի պայմաններին բավարարման դեպքում` Ավանդատուին կարող է տրամադրվել ավելի բարձր դասի պլաստիկ քարտ՝ պարտադիր փակելով նախկին՝ ցածր դասի պլաստիկ քարտը:
  4. Վճարային պլաստիկ քարտերի  տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am («Քարտեր» բաժնում):

 

  1. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`

«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

  1. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) կազմում է`

Սկզբնական ներդրում/ժամկետ

 

30 օր

 

 60 օր

90 օր

120 օր

150 օր

180 օր

 

270 օր

365 օր

540 օր

 

730 օր

 

1095 օր

 

1460 օր

ՀՀ դրամ ` 1 000 000 -ից

6.42%

6.82%

7.05%

7.89%

8.39%

9.1%

9.32%

10.22%

9.81%

9.58%

9.17%

8.81%

Եվրո՝ 3 000-ից

0.44%

0.44%

0.45%

0.75%

0.75%

0.75%

0.85%

0.95%

0.95%

0.94%

0.94%

0.94%

ՌԴ ռուբլի` 100 000 -ից

0.63%

1.43%

2.34%

2.75%

3.21%

3.56%

3.91%

4.24%

4.54%

4.87%

4.77%

4.66%

  1. Տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`

(1 000 000 ՀՀ դրամ) 9.67% = 96 700 ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

 

  1. Վեճերի լուծման կարգը

Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

  •   Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:
  •  Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):

 

Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

 

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

 

      8.Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`  համաձայն  «Ֆիզիկական  անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժույթային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային

ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

16 միլիոն

ՀՀ դրամ

7 միլիոն 

ՀՀ դրամ

 

7 միլիոն  ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

9. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:

Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով  միասնական տեղեկատվական ծառայություն 87 87 հեռախոսահամարով:

Թարմացվել է առ՝ 08-04-2024թ., 11:49

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ