VTB-BANK

Շահութաբաժնային քաղաքականություն և շահույթի վճարման վերաբերյալ որոշումներ

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Շահութաբաժնային քաղաքականությունը իրականացվում է համաձայն “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի, Կանոնադրության և ““ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Շահութաբաժնային քաղաքականության”:

ՎՏԲ-ՀայաստանԲանկՓԲԸՇահութաբաժնայինքաղաքականություն(նորխմբագրությամբ).

Ընդունվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ 31.07.2014թ. Միակ բաժնետիրոջ №4/2014 որոշմամբ: Կարգավորում է Բանկի տարեկան գործունեության արդյունքում բաժնետիրոջ շահութաբաժնի ստացման իրավունքը:

2010թ. ապրիլի 29 Բաժնետերերիընդհանուրժողովիթիվ 01/10 Որոշում

Ուղղել 42 964 000 ՀՀ դրամ, որը կազմում էմ 2009թ. Բանկի մաքուր շահույթի 5 %, Բանկի պահուստային հիմնադրամ, իսկ շահույթի մնացած գումարը 816 316 000 ՀՀ դրամի չափով չբաշխել և շահութաբաժին չվճարել:

2011թ. ապրիլի 26 Բաժնետիրոջ  ընդհանուրժողովիթիվ 02/11 Որոշում

2010թ. արդյունքներով ստացված Բանկի մաքուր շահույթը 4 178 411 949 (չորս միլիարդ մեկ հարյուր յոթանասունութ միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր քառասունինը) հայկական դրամը բաշխել հետևյալ կարգով`

ա. Ուղղել 208 920 597 (երկու հարյուր ութ միլիոն ինը հարյուր քսան հազար հինգ հարյուր իննսունյոթ) հայկական դրամը, որը կազմում է 2010թ. Բանկի մաքուր շահույթի 5 %, Բանկի պահուստային հիմնադրամ:

բ. Բանկի բաժնետիրոջը (ՎՏԲ Բանկ ԲԲԸ) վճարել տարեկան շահույթաբաժին 3 500 000 000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) հայկական դրամի չափով:

գ. Ուղղել 2010թ. Բանկի մաքուր շահույթի մնացորդը 469 491 352 (չորս հարյուր վաթսունինը միլիոն չորս հարյուր իննսունմեկ հազար երեք հարյուր հիսուներկու) հայկական դրամը “Նախորդ տարիների չբաշխված շահույթ” 5312 հաշվին:

Հաստատել Բանկի մեկ սովորական բաժնետոմսի շահութաբաժնի չափը 2 743,96 (երկու հազար յոթ հարյուր քառասուներեք) հայկական դրամ և 96 (իննսունվեց) լումայի չափով:

Սահմանել շահութաբաժնի վճարման ժամկետը 29 ապրիլի 2011թ. մինչև 31 մայիսի 2011 թ.:

2012թ. ապրիլի 27 ՄիակԲաժնետիրոջթիվ 01/2012 Որոշում

2011թ. արդյունքներով ստացված Բանկի մաքուր շահույթը 1 669 929 448 (մեկ միլիարդ վեց հարյուր վաթսունինը միլիոն ինը հարյուր քսանինը հազար չորս հարյուր քառասունութ/ հայկական դրամի չափով բաշխել հետևյալ կարգով`

ա. Ուղղել 83 496 472 (ութսուներեք միլիոն չորս հարյուր իննսունվեց հազար չորս հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը, որը կազմում է 2011թ. Բանկի մաքուր շահույթի 5 տոկոսը, Բանկի պահուստային ֆոնդ.

բ. Բանկի բաժնետիրոջը (ՎՏԲ Բանկ ԲԲԸ/ վճարել տարեկան շահութաբաժին 1 586 432 976 (մեկ միլիարդ հինգ միլիոն ութսունվեց հազար չորս հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ.

Բանկի մեկ սովորական բաժնետոմսի համար սահմանել շահութաբաժնի չափը 1243 (մեկ հազար երկու հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամի և 75 /յոթանասունհինգ/ լումայի չափով:

Սահմանել շահութաբաժնի վճարման ժամկետը 27 ապրիլի 2012թ. մինչև 31 մայիսի 2012թ.:

2012թ. մայիսի 31 Միակբաժնետիրոջթիվ 02/2012 Որոշում

Երկարաձգել շահութաբաժնի վճարման ժամկետը մինչև 30.06.2012թ.` ավելի վաղ սահմանված Բանկի Միակ բաժնետիրոջ առ 27.04.2012թ. թիվ 1/2012 որոշմամբ: 

2012թ. հունիսի 26 Միակբաժնետիրոջթիվ 03/2012 Որոշում

Փոփոխել շահութաբաժնի վճարման կարգը` հաստատված Բանկի Միակ բաժնետիրոջ 31.05.2012թ. թիվ 2/2012 որոշմամբ, և սահմանել, որ Բանկը շահութաբաժինը վճարում է մինչև 30.06.2012թ. այն դեպքում, եթե շահութաբաժնի վճարման ժամկետի օրը Բանկը չխախտի կապիտալի համարժեքության նորմատիվը:

2012թ. սեպտեմբերի 5 Միակբաժնետիրոջթիվ 05/2012 Որոշում

Վճարել շահութաբաժինը համաձայն Միակ Բաժնետիրոջ 27.04.2012թ.  №1/2012 Որոշմամբ սահմանված պայմանների:

Սահմանել շահութաբաժնի վճարման ժամկետը 2012թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 10-ը` պայմանով, որ շահութաբաժնի վճարումը չի հանգեցնի Բանկի կապիտալի համարժեքության նորմատիվի խախտմանը:

2013թ. ապրիլի 25 Միակբաժնետիրոջթիվ 1/2013 Որոշում

Հետաձգել շահութաբաժնի վճարման հարցը Բանկի Բաժնետերերի արտահերթ ժողովի քննարկմանը, որի անցկացման ժամկետը սահմանել 26.04.2013թ. – 31.12.2013թ.:

2013թ. դեկտեմբերի 30 Միակբաժնետիրոջթիվ 2/2013 Որոշում

191 041 000 (հարյուր իննսունմեկ միլիոն քառասունմեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամը, որը կազմում է 2012թ. Բանկի մաքուր շահույթի 5%, ուղղել Բանկի պահուստային ֆոնդ, իսկ 2012թ. Բանկի մաքուր շահույթի մնացած մասը` 3 629 769 000  (երեք միլիարդ վեց հարյուր քսանինը միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով չբաշխել և շահութաբաժին չվճարել:

2014թ. ապրիլի 29 Միակ բաժնետիրոջ թիվ 3/2014 Որոշում

Ուղղել 158 450 406 (հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր հիսուն հազար չորս հարյուր վեց)  Հայաստանի Հանրապետության դրամը, որը կազմում է 2013թ. Բանկի մաքուր շահույթի 5%, Բանկի պահուստային ֆոնդ, իսկ 2013թ. Բանկի մաքուր շահույթի մնացած մասը` 3 010 557 719 (երեք միլիարդ տասը միլիոն հինգ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամի չափով չբաշխել և շահութաբաժին չվճարել:

2015թ. ապրիլի 29 Միակբաժնետիրոջթիվ 1/2015 Որոշում

Չվճարել շահութաբաժին Բանկի միակ բաժնետեր ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ին 2014 թ.գործունեության

արդյունքում շահույթի բացակայության կապակցությամբ:

2016թ. ապրիլի 29 Միակբաժնետիրոջթիվ 2/2016 Որոշում

Չիրականացնել շահութաբաժինների վճարումը Բանկի միակ բաժնետեր՝ ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ին

ըստ 2015թ.գործունեության արդյունքերի շահույթի բացակայության կապակցությամբ:

2017թ. ապրիլի 28 Միակբաժնետիրոջթիվ 2/2017 Որոշում

Չիրականացնել շահութաբաժինների վճարում Բանկի միակ բաժնետեր ՎՏԲ Բանկ (ՀԲԸ)-ին` 2016թ. գործունեության արդյունքում շահույթի բացակայության կապակցությամբ:

2018թ. մայիսի31 Միակբաժնետիրոջթիվ 3/2018 Որոշում

2017թ. գործունեության արդյունքով “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ շահույթը՝ ստացված վնասի կապակցությամբ՝ 5 276 751 478,00 (հինգ միլիարդ երկու հարյուր յոթանասունվեց միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունութ զրո հարյուրերորդական) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2019թ. մայիսի 06Միակբաժնետիրոջթիվ 1/2019 Որոշում

Չիրականացնել 2018 թվականի համար շահութաբաժինների վճարումը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բաժնետերերին 2018 թվականի  գործունեության արդյունքներով շահույթի բացակայության կապակցությամբ:

Թարմացվել է առ՝ 11-11-2019թ., 03:10

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ