VTB-BANK

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում Convers Transfers համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ

1. Ընդհանուր պայմաններ

1.1. Բանկն իրականացնում է Convers Transfers դրամական փոխանցման համակարգի միջոցով`

  • միջազգային դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլար / Եվրո / ՌԴ ռուբլի արժույթներով (միայն վճարում):
  • տեղական դրամական փոխանցումներ (համակարգի անդամ ՀՀ Բանկերի միջև) ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլար / Եվրո / ՌԴ ռուբլի արժույթներով:

1.2. Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:

1.3. Convers Transfers դրամական փոխանցում ուղարկողը վճարում է փոխանցման միջնորդավճարը ՀՀ դրամով:

1.4. Convers Transfers դրամական փոխանցումը ստացողից միջնորդավճար չի գանձվում:

1.5. Convers Transfers դրամական փոխանցման ուղարկման կամ վճարման դիմաց Բանկը հաճախորդին է տրամադրում փոխանցման ստացումը կամ ուղարկումը հավաստող անդորրագիր:

1.6. Convers Transfers դրամական փոխանցման ուղարկումից հետո դրամական փոխանցումը հասանելի է ընդամենը 1 րոպեի ընթացքում: Առանձին երկրներ ուղարկվող դրամական փոխանցումների ժամկետները կախված են դրամական փոխանցման ուղղությունից:

1.7. Convers Transfers դրամական փոխանցման միջնորդավճարի չափը ՀՀ տարածքում կազմում է փոխանցման գումարի 0.7%-ը:

 

2. Ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացում

2.1. Convers Transfers դրամական փոխանցման համակարգով ուղարկված փոխանցման տվյալների փոփոխությունն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

2.2. Փոխանցման մեջ հնարավոր է ուղղել միայն ստացողի անունը և ազգանունը:

2.3. Կատարված փոխանցման մեջ չեն կարող փոփոխություններ կատարվել, եթե գումարը վճարվել է դրամական փոխանցումը ստացողին:

2.4. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ Convers Transfers դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացման համար:

 

 3. Ուղարկված դրամական փոխանցման հետվերադարձման ընթացակարգը

3.1. Convers Transfers դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

3.2. Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է ստացող բանկերի կողմից սահմանված ժամկետներում:

3.3. Կատարված փոխանցումները չեն կարող հետ վերադարձվել, եթե գումարը վճարվել է ստացողին:

3.4. Convers Transfers դրամական փոխանցման համակարգով դրամական փոխանցումը հետ վերադարձնելու դեպքում միջնորդավճարը հետ չի վերադարձվում հաճախորդին:

3.5. Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը հետ վերադարձնելու համար:

3.6. Դրամական փոխանցումը ստացողին չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները կարող են մնալ համակարգում` Convers Transfers համակարգի կողմից սահմանված ժամկետներում: Տվյալ դրամական միջոցների հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա տվյալ համակարգի կողմից սահմանված ժամկետներում:

Թարմացվել է առ՝ 26-11-2019թ., 23:51

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ