VTB-BANK

Ֆիզիկական անձանց բանկային/կուտակային հաշվի բացման և սպասարկման պայմաններ


1.    Ընդհանուր դրույթներ

1.1.    Սույն պայմանները  /այսուհետ` Պայմաններ/ կարգավորում են« «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ /այսուհետ` Բանկ/ և բանկային հաշվի բացման Դիմում-Պայմանագիր /այսուհետ` Պայմանագիր/ ստորագրող ֆիզիկական անձի/ անձանց (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) /երկուսը միասին ՝ Կողմեր/միջև իրականացվող բանկային հաշվի պայմանագրային հարաբերությունները:
«Հաճախորդ», «Դուք», «Ձեր» և «Ձեզ» բառերը վերաբերում են Բանկում բանկային հաշիվներ բացած և օգտագործող ֆիզիկական անձանց:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Բանկ», «Մենք», «Մեր» և «Մեզ» բառերը վերաբերում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը:
1.2.    Պայմանները հանդիսանում են Բանկի ներքին իրավական փաստաթուղթ, ինչը Մեր հրապարակային առաջարկն (օֆերտա) է` կնքելու Պայմանագիր` Մեր կողմից հաստատված Պայմանների և Սակագների համաձայն: Սակագները և Պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:
1.3.    Պայմանագրի և բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը սահմանվում են Մեր կողմից միակողմանիորեն և կարող են պարբերաբար փոփոխվել:
1.4.    Ձեր բոլոր բանկային հաշիվների մնացորդները, դրամական մուտքերը և հաշվեգրվելիք տոկոսագումարները համարվում են Ձեր` Մեր նկատմամբ բանկային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով առաջացած (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների) պարտավորությունների (ներառյալ` վարկային) ապահովում: Դուք իրավունք չունեք առանց Մեր գրավոր համաձայնության գրավ դնել բանկային հաշվում առկա և/կամ ստացվելիք դրամական միջոցները: Մենք իրավունք չունենք բանկային հաշվում եղած դրամական միջոցները տնoրինելու Ձեր իրավունքները uահմանափակել, բացի oրենքով նախատեuված դեպքերով հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:
1.5.    Մենք իրավունք ունենք առանց Ձեզ նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, վարկային բյուրոներին, ինչպես նաև ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին ` վերջիններիս պահանջով կամ Մեր նախաձեռնությամբ տրամադրել Ձեր վերաբերյալ տեղեկություններ:
1.6.    Սույն Պայմաններում նախատեսված կանոնները կիրառվում են Ձեր բոլոր բանկային հաշիվների նկատմամբ, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ տվյալ հաշվի համար սահմանված կանոններով և/կամ Մեր և Ձեր միջև ստորագրված գրավոր համաձայնությամբ:
1.7.    Դուք երաշխավորում եք, որ Ձեր բոլոր տիպի արժույթներով հաշիվներում առկա և մուտքագրվող դրամական միջոցները չեն հանդիսանում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, հաշիվը որևէ կերպ չի օգտագործվելու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ‎‎ֆինանսավորման համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 190 և 217.1 հոդվածներով նախատեսված արարքներ):
1.8.    Ձեր կողմից Ձեր բանկային հաշվով գործառնություններ կատարելու և/կամ Մեր կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու կապակցությամբ Մեզ ներկայացվող ցանկացած փաստաթղթի կապակցությամբ հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Մենք իրավունք ունենք նշված փաստաթղթերն ուղարկել համապատասխան լիազոր մարմինների փորձաքննությանը վերջիններիս իսկությունը պարզելու նպատակով: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այդ կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Ձեր կրած վնասների համար:
1.9.    Ի կատարումն ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ և ՀՀ այլ նորմատիվ և/կամ Մեր ներքին իրավական ակտերի պահանջների Մենք իրավունք ունենք Ձեզանից պահանջել ներկայացնելու բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը` բանկային հաշիվ բացելու, բանկային հաշվով կատարվող գործարքների վերաբերյալ, իսկ վերջիններս չտրամադրելու դեպքում` հրաժարվել բանկային հաշիվ բացելուց, բանկային հաշվով գործարքներ կատարելուց:
1.10.    Բանկի տեսակետից բանկային հաշվով արտասովոր կամ կասկածելի գործառնություններ կատարելու դեպքում Մենք իրավունք ունենք Ձեզանից պահանջել տվյալ գործառնությունները հիմնավորող փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր և այլն):
1.11.    Մենք իրավունք ունենք կասեցնել/դադարեցնել Ձեր հաշվով իրականացվող գործառնությունները, եթե Ձուք Բանկի տեսակետից ողջամիտ ժամկետում չեք ներկայացնում սույն Պայմանների 1.9 և 1.10 կետերում նշված փաստաթղթերը:
1.12.    Դուք պարտավոր եք Բանկ ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, և/կամ նոտարական կամ օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենները, եթե դա պահանջվում է Բանկի կողմից, ընդ որում, Մենք իրավունք ունենք պատճենել դրանք կամ պահել բնօրինակը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:  
1.13.    Դուք պարտավոր եք Բանկ ներկայացնել բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերում, ինչպես նաև Ձեր կողմից Բանկին տրամադրված այլ տեղեկատվության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները` դրանց կատարման օրվանից 10 (տաս) օրացույցային օրվա ընթացքում:
1.14.    Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերի և դրանցում պարունակող տեղեկատվության, ինչպես նաև Բանկին տրամադրված այլ տեղեկատվության արժանահավատության և հետագայում կատարված փոփոխությունների համար: Փոփոխությունների մասին Դուք պարտավոր եք հայտնել Բանկին և ներկայացնել փոփոխված փաստաթղթերի բնօրինակները, կամ նոտարական կամ օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները: Քանի դեռ Դուք փոփոխությունների մասին չեք ներկայացրել պատշաճ փաստաթղթեր, Մենք առաջնորդվում ենք Ձեր` նախկինում ներկայացրած և Բանկում առկա փաստաթղթերով: Դուք երաշխավորում եք Բանկին հատուցել այն վնասները (ներառյալ բաց թողնված օգուտը), որոնք պատճառվել են Բանկին Ձեր կողմից Ձեր վերաբերյալ տեղեկատվության/Ձեր փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ ծանուցելու պարտավորության խախտման հետևանքով:
1.15.    Մենք իրավունք ունենք պահանջել, որ Ձեր կողմից օտար լեզուներով ներկայացված փաստաթղթերը թարգմանվեն հայերեն, օրենքով սահմանված դեպքերում` վավերացվեն նոտարի կողմից, ընդ որում, Մենք չենք հատուցում թարգմանության և վավերացման ծախսերը:
1.16.    Բանկային հաշվի գաղտնիությունն երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
1.17.    Սույն Պայմանների ուժով Մենք հանդես ենք գալիս որպես Ձեր հարկային գործակալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով, Պայմանագրի ուժով Ձեր ստացած եկամուտներից վճարման ենթակա հարկային և այլ պարտադիր վճարումների գծով:
1.18.     Մենք պատասխանատու չենք պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում` սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Ձեր վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:
1.19.    Դուք պատասխանատվություն եք կրում հաշվով կատարվող գործարքների` ՀՀ օրենսդրությանը համապատասխան լինելու, ինչպես նաև հաշիվ բացելու և գործարք կատարելու հիմք հանդիսացած փաստաթղթերի և դրանցում կատարված փոփոխությունների ճշտության համար:
1.20.    Դուք կարող եք ստանալ արդիական տեղեկություն Ձեր բանկային հաշիվների դրության և շարժի վերաբերյալ, ինչպես նաև նորություններ և շնորհավորանքներ Բանկի կողմից՝ ստորագրելով Մեր կողմից սահմանված համապատասխան փաստաթղթեր՝ SMS-բանկինգ բջջային կապի միջոցով հեռակառավարման բանկային սպասարկման համակարգին միանալու նպատակով:
1.21.    Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.22.    Սույն Պայմաններով չկարգավորվող բոլոր հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
1.23.    Դուք հավաստում եք և համաձայն եք, որ Բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը կնքվում է մեկ բնօրինակից, որը պահվում է Բանկում: Ձեր առաջին իսկ պահանջի դեպքում Ձեզ կտրամադրվի Պայմանագրի պատճենը` վավերացված Բանկի կողմից:

2.    Բանկային հաշվի բացման պայմաններ

2.1. Հաշիվը բացվում է Պայմանագրի ստորագրման օրը:
2.2. Մենք բացում ենք բանկային հաշիվներ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
2.3.     Բանկային հաշվի բացման համար Ձեզանից պահանջվող փաստաթղթերի ցանկը (անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայության համարանիշ /սոցիալական քարտ կամ Հանրային ծառայության համարանիշ/ Սոցիալական քարտի բացակայության մասին տեղեկանք) սահմանվում է Մեր կողմից և կարող է պարբերաբար փոփոխվել:
2.4.    Մենք իրավունք ունենք մերժել Ձեզ բանկային հաշվի բացումը , եթե`

  • Դուք Բանկ չեք ներկայացրել բանկային հաշվի բացման համար պահանջվող այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջվում են ՀՀ օրենսդրությամբ և Բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերով,
  • Ձեր կողմից ներկայացվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
  • Բանկը չի բացում բանկային հաշիվներ Ձեր Պայմանագրի մեջ նշված արժույթով,
  • Դուք չեք վճարել բանկային հաշվի բացման համար Սակագներով նախատեսված վճարները (եթե այդպիսիք նախատեսված են),
  • Ձեր վերաբերյալ առկա են տեղեկություններ ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին` համաձայն «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ oրենքի և Բանկի ներքին իրավական ակտերի,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

2.5. Անչափահասների անունով բացված բանկային հաշիվները վարվում են անչափահասի ծնողների կամ օրենքով նախատեսված կարգով նշանակված խնամակալի կողմից` մինչև անչափահասի 18 տարին լրանալը: Իսկ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները օրենքով նախատեսված կարգով կարող են առանց ծնողների կամ խնամակալի համաձայնության Բանկում բացել բանկային հաշիվներ և տնօրինել դրանցում առկա միջոցերը:


3.    Բանկային հաշվով գործառնությունների իրականացման պայմաններ

3.1.    Բանկային հաշվով գործառնությունները Մենք իրականացնում ենք ՀՀ օրենսդրության, Բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերի և Պայմանների/Սակագների պահանջներին համապատասխան:
3.2.    Մենք պարտավոր ենք ապահովել Ձեզ սպասարկելու կապակցությամբ Մեզ հայտնի դարձած և ՀՀ օրեսնդրության համաձայն բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը: Ձեր, Ձեր հաշիվների և դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն Ձեզ և Ձեր օրինական ներկայացուցիչներին, ինչպես նաև այլ անձանց` Ձեր համաձայնությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3.    Բանկային հաշվով գործարքներ կատարելու նպատակով Դուք կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով Ձեր անձը հաստատող փաստաթուղթը:
3.4.    Մենք մեր կողմից սահմանված չափանիշների համաձայն և Ձեր նախնական համաձայնության հիման վրա կարող ենք սահմանափակել Ձեր կողմից բոլոր մասնաճյուղերում իրականացվելիք բանկային հաշվի հետ կապված որոշակի գործառնությունների տեսակներ:
3.5.    Բանկային հաշվով գործառնությունների իրականացման ժամկետներն որոշվում են Բանկի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններով, Բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթերով կամ իրավական ակտերով:
3.6.    Մենք պարտավոր ենք իրականացնել Ձեր հաշվարկա-դրամարկղային համալիր սպասարկումը, այդ թվում`
-    Ընդունել և հաշվին հաշվեգրել Ձեր անվամբ ստացվող կանխիկ և անկանխիկ դրամական միջոցները,
-    Ձեր կարգադրություններով հաշվում առկա դրամական միջոցների սահմաններում կատարել փոխանցումներ, ինչպես նաև տրամադրել կանխիկ դրամական միջոցներ,
-    Կատարել հաշվարկա-դրամարկղային սպասարկման հետ կապված այլ բանկային գործառնություններ:
3.7.    Մենք պարտավոր ենք Ձեր կարգադրությամբ` երրորդ անձանց պահանջով, դրամական միջոցներ դուրս գրել Ձեր բանկային հաշվից, եթե կարգադրության մեջ նշված են անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են ընձեռնում Մեզ` համապատասխան պահանջ ներկայացնելիս նույնականացնել նման պահանջի իրավունք ունեցող անձին:
3.8.    Մենք իրավունք ունենք  Ձեր հաշվարկա-դրամարկղային փաստաթղթերում հիմնավորված կասկածներ հայտնաբերելու դեպքում կասեցնել գործառնության կատարումը`  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.9.    Բանկային հաշվին/ից դրամական միջոցների մուտքագրումները և/կամ ելքագրումներն իրականացվում են մուտքային/ելքային դրամարկղային օրդերների հիման վրա: Ձեր կողմից նշված օրդերների վրա դրված  ստորագրությունը հանդիսանում է բանկային հաշվով կատարված գործառնության հավաստիացում:
3.10.    Մենք կլորացնում ենք կանխիկ վճարվող դրամական միջոցները հետևյալ կարգով.

  • 5 (հինգ) ՀՀ դրամից մեծ կամ հավասար գումարները կլորացվում են տասի,
  • 5 (հինգ) ՀՀ դրամից փոքր գումարները կլորացվում են զրոյի:

3.11.    Արտարժույթի մանրադրամների (մետաղադրամների) բացակայության դեպքում գումարները կլորացվում են մինչև ամենափոքր թղթադրամը, իսկ մնացած գումարը տրամադրվում է ՀՀ դրամով տվյալ պահին ՀՀ արժութային շուկայում տվյալ արտարժույթի նկատմամբ ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից պաշտոնական կայքում:
3.12.    Դուք Մեզ իրավունք եք տալիս անակցեպտ կարգով դրամական միջոցներ դուրս գրել Ձեր Բանկում վարվող հաշիվներից հետևյալ դեպքերում`

  • Բանկի կողմից Ձեր բանկային հաշվին սխալմամբ միջոցների մուտքագրման, ինչպես նաև գերածախսի, դեբիտորական պարտքի առաջացման դեպքում,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի հարկերի և այլ պարտադիր վճարների կատարման նպատակով,
  • Դատարանի վճռով, այդ թվում` կատարողական փաստաթղթերի հիման վրա դրամական միջոցների դուրսգրման հայտ ստանալու դեպքում,
  • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

3.13.    Դուք իրավունք ունեք Պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած ժամանակ տեղում ծանոթանալ Բանկի կողմից իրականացվող հաշվարկա-դրամարկղային գործառնությունների  սակագներին և այլ հրապարակային տեղեկատվությանը:
3.14.    Դուք իրավունք ունեք ինքնուրույն տնօրինել Ձեր Բանկային հաշվում առկա միջոցները, տալ Մեզ հաշվարկա-դրամարկղային սպասարկման կարգադրություններ:

4.    Վճարման հանձնարարականներով կատարվող գործառնությունների պայմաններ

4.1.    Բանկային հաշվով  գործարքներն իրականացվում են Ձեր կողմից կամ անունից պատշաճ կերպով լրացված Վճարման հանձնարարականների հիման վրա:
4.2.    Ձեր կողմից ներկայացված Վճարման հանձնարարականները Մենք ընդունում ենք Բանկի կողմից սահմանված գործառնական  օրերին և ժամերին:
4.3.    Մենք կատարման ենք ընդունում Ձեր Վճարման հանձնարարականը միայն բանկային հաշվում բավարար միջոցների առկայոթյան պարագայում: Միջոցները դուրս են գրվում Ձեր Վճարման հանձնարարականների և դուրսգրման այլ փաստաթղթերի` Բանկ մուտք լինելու օրացուցային հաջորդականությամբ, իսկ անբավարարության դեպքում՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
4.4.    Այն դեպքում, երբ Ձեր բանկային հաշվին առկա գումարները բավարար չեն Վճարման հանձնարարականը կատարելու և դրա համար սահմանված վճարը գանձելու կամ արտարժույթի փոխանակման գործարքն իրականացնելու համար, Վճարման հանձնարարականը վերադարձվում է Ձեզ առանց կատարման, ընդ որում` Մենք նման դեպքերում պատասխանատվություն չենք կրում Ձեր կարգադրությունը չկատարելու հետևանքով Ձեր կրած վնասների համար:
4.5.    Դուք իրավունք ունեք չեղյալ համարել Ձեր կողմից ներկայացված վճարման հանձնարարականը` ամբողջությամբ փոխհատուցելով այդ կապակցությամբ Բանկի կրած վնասները:
4.6.    Մենք իրավունք ունենք հրաժարվել Ձեր հանձնարարությամբ հաշվարկա-դրամարկղային գործառնությունների կատարումից, եթե Ձեր կողմից խախտվում են ՀՀ օրենսդրության, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի, Բանկի ներքին իրավական ակտերի պահանջները, հաշվարկային գործառնությունների իրականացման համար պահանջվող բավարար և անհրաժեշտ հաշվարկա-դրամարկղային փաստաթղթերը չեն ներկայացվել կամ չեն իրականացվում Պայմանագրով ստանձնած Ձեր պարտավորությունները:
4.7.    Վճարման հանձնարարականներին վերաբերող այն դրույթները, որոնք ներառված չեն Պայմաններում, կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ» կարգով, ինչպես նաև Բանկի կողմից սահմանված այլ ներքին իրավական փաստաթղթերով:
4.8.     Բանկի կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի գումարը Ձեր հաշվին կրեդիտագրվելու մասին Բանկը Ձեզ կտեղեկեցնի Ձեր կողմից ընտրված Բանկի հետ հաղորդակցման եղանակով քաղվածքի տրամադրման միջոցով` քաղվածքի տրամադրման պայմանների և ժամկետների համաձայն:
4.9.    Ի օգուտ Ձեր բանկային/քարտային հաշվին Բանկում միջբանկային կամ միջազգային փոխանցումների առկայության պարագայում Բանկի պարտավորությունն է հանդիսանում նշված դրամական միջոցների կրեդիտագրումը Ձեր հաշվին, իսկ  նպատակ դաշտում նկարագրված այլ գործողությունների (այդ թվում` վարկի վաղաժամկետ մարում կամ տոկոսի մարում) իրականացման համար անհրաժեշտ է Ձեր (կամ Ձեր օրինական ներկայացուցչի կողմից)  նախընտրած եղանակով ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին ուղղված համապատասխան հանձնարարական:


5.     Բանկային հաշվով քաղվածքների տրամադրման պայմաններ

5.1.     Դուք առանձին տեսակի բանկային հաշիվների համար կարող եք ստանալ ամսական քաղվածք` Ձեր կողմից նախապես ընտրված եղանակով: Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են տվյալ հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաշվի քաղվածքը Ձեզ է տրամադրվում Բանկի աշխատակցի ստորագրությամբ և դրոշմակնիքով:
5.2.    Մենք պարտավոր չենք Ձեզ տրամադրել քաղվածք, եթե հաշվետու ժամանակաշրջանում բացակայում է տվյալ բանկային հաշվով շարժ (հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել):Ձեր կողմից քաղվածքի ճշտությունը կարող է վիճարկվել հաշվի քաղվածքը Բանկի կողմից ուղարկելու կամ տրամադրելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, հակառակ դեպքում` քաղվածքը համարվում է Ձեր կողմից հաստատված: Մեր մեղքով տեղի ունեցած անճշտության հայտնաբերման դեպքում ուղղումը կատարվում է 2/երկու/ բանկային օրվա ընթացքում: Ուստի խնդրում ենք համեմատել նաև Քարտով գործարքները հավաստող պահպանված վճարային անդորագրերի տվյալները քաղվածքում արտացոլված գործարքների մանրամասների հետ: Մենք իրավունք ունենք մերժել նշված ժամկետից ուշ ներկայացված բողոքարկման դիմումները:


6.    Բանկային հաշվից Սակագներով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման պայմաններ

6.1    Մենք բանկային հաշվի բացման և գործառնությունների իրականացման համար Ձեզանից գանձում ենք վճար (միջնորդավճար) և/կամ վճարում ենք տոկոսներ` համաձայն բանկային հաշվի բացման/հաշվով գործառնությունների իրականացման օրվա դրությամբ Բանկում գործող Սակագների:
6.2    Մենք հաշվարկա-դրամարկղային սպասարկման վճարը հաշվից գանձում ենք գործառնության կատարման (ծառայության մատուցման) պահին գործող Սակագներով` գործառնության կատարման (ծառայության մատուցման) հետ միաժամանակ:
6.3    Հաշվի օրական մնացորդի նկատմամբ Մենք կարող ենք հաշվեգրել տոկոս` տվյալ ժամանակահատվածի համար Բանկում գործող Սակագներով սահմանված չափով և Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված կարգով, ընդ որում` օրական մնացորդ է համարվում տվյալ գործառնական օրվա ավարտին հաշվի փաստացի մնացորդը:
6.4    Ձեր անունով մուտք եղած դրամական միջոցները հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում Մենք պարտավոր ենք այդ  գումարից տոկոսներ վճարել Ձեզ՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան:
6.5    Բանկի կողմից առաջարկվող` համապատասխան տեսակի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքները հրապարակվում են սույն Պայմանների իմաստով  Ձեր համար հասանելի եղանակով:
6.6    Ցանկացած տեսակի հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` անկախ հաշվի արժույթից:
6.7    Սակագներով սահմանված միջնորդավճարները կամ այլ ծառայության վճարները, բացառությամբ 6.8 կետում նշված դեպքերի, առաջնահերթ  անվիճելի անակցեպտ կարգով գանձվում են Ձեր` ՀՀ դրամով հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Ձեր դոլարային հաշվից/ներից, այնուհետև եվրոյով հաշվից/ներից, այնուհետև ռուբլով հաշվից/ներից, իսկ վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Ձեր այլ արտարժույթային հաշվից/ներից, որի արդյունքում արտարժույթի` ՀՀ դրամի փոխարկումն իրականացվում է փոխարկման պահին ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից պաշտոնական կայքում: Ընդ որում միևնույն արժույթով հաշիվներից միջնորդավճարների գանձման նախապատվությունը տրվում է ավելի վաղ բացված հաշվին: Սույն կետի ուժով Դուք Մեզ տալիս եք հանձնարարագիր՝ սույն պայմանագրում նշված հաշվից միջնորդավճարները կամ այլ ծառայության վճարները Բանկի կողմից անվիճելի անակցեպտ կարգով գանձվելու վերաբերյալ:
6.8    Հաշիվներից կատարվող փոխանցումների, ինչպես նաև հաշվից կատարվող կանխիկ գործարքի դեպքում միջնորդավճարները առաջնահերթ գանձվում են գործարքի առարկա հանդիսացող հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` 6.7 կետում նշված հերթականությամբ (եթե Հաճախորդի  հանձնարարականներով այլ բան չի նշված):


7.    Պայմանագրի փոփոխության կատարման և լուծման կարգը

7.1. Մենք իրավունք ունենք միակողմանիորեն փոփոխել Պայմանները և Սակագները:
7.2. Սույն պայմանագրի պայմանների կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատաuխանատվության uահմանման, փոփոխման և դադարեցման վրա որևէ ազդեցություն ունեցող բանկի ներքին ակտերի փոփոխման դեպքում, որը կհանգեցնի տարեկան տոկոuային եկամտաբերության փոփոխման, Մենք Ձեզ նոր պայմանների վերաբերյալ տեղեկացնում ենք, Բանկում  Ձեր կողմից ընտրված հաղորդակցման եղանակով  տարեկան տոկոuային եկամտաբերության փոփոխման oրվանից առնվազն 15 oր առաջ: Բանկի կողմից տեղեկատվությունը համարվում է Ձեզ տրամադրված այն Ձեր փոստային/էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ Բանկի տարածքում Ձեր համար այն հասանելի դառնալու պահից, անկախ այն հանգամանքից, թե Դուք փաստացի երբ եք ստանում այդ տեղեկատվությունը: Մյուս բոլոր դեպքերում Պայմանագրի դրույթների փոփոխումը կամ լրացումը իրականացվում է կողմերի գրավոր համաձայնությամբ, լրացուցիչ համաձայնագիր կազմելու միջոցով:
7.3. Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք Ձեր դիմումի հիման վրա միակողմանիորեն լուծել Պայմանագիրը:
7.4. Բանկի կողմից Ձեր հաշվով գործառնությունները դադարեցնելու դեպքում, Ձեր կողմից ներկայացված Պայմանագիրը լուծելու և հաշիվները փակելու վերաբերյալ դիմումը Բանկի կողմից ենթակա չէ կատարման, քանի դեռ չեն վերացել հաշվով գործառնությունների դադարեցման համար հիմք հանդիսացող հանգամանքները:
7.5. Մենք իրավունք ունենք միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե`
7.5.1. Ձեր հաշվին/ներին առկա դրամական միջոցները 12 (տասներկու) հաջորդական ամիսների ընթացքում չեն բավականացնում հաշիվը սպասարկելու համար Բանկի սակագներով սահմանված վճարները գանձելու համար կամ հաշվով գործարքներ չեն իրականացվել: Հաշիվների սպասարկման վճարները գանձելիս և հաշիվը/ները փակելիս Մենք առաջնորդվում ենք Պայմանագրի 6.8 և 7.4 կետերում նշված սկզբունքներով:
7.5.2. Ձեր կողմից խախտվել են Պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը` ոչ ուշ քան 1 (մեկ) ամիս առաջ Ձեզ այդ մասին տեղյակ պահելով:
7.6. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է Ձեր հաշիվը փակելու համար: Հաշվում առկա դրամական միջոցների մնացորդը տրվում է Ձեզ կամ Ձեր ցուցումով փոխանցվում է այլ հաշվի Ձեր համապատասխան գրավոր դիմումը ստանալուց ոչ ուշ քան 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում:
7.7 Ի կատարումն «Օտարերկրյա հաշիվների հարկման մասին» ԱՄՆ օրենքի (այսուհետª FATCA) պահանջների` Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փակել Ձեր Քարտային հաշիվ/ները, եթե Ձեր տվյալներում Բանկի կողմից հայտնաբերվել են ԱՄՆ հարկատուի հատկանիշներ (այն է` ԱՄՆ քաղաքացիություն, ԱՄՆ ռեզիդենտությունն, ԱՄՆ-ում մշտական գտնվելու թույլտվություն, ԱՄՆ-ում ծննդավայրի, ԱՄՆ-ում բնակության և/կամ փոստային հասցեի, ԱՄՆ տարածքում կոնտակտային հեռախոսահամար և/կամ ֆաքսի համարի, ԱՄՆ-ում գրանցման հասցե ունեցող անձին տրամադրված լիազորագրի կամ  ստորագրության իրավունքի և ԱՄՆ-ում գտնվող հաշվին մեկ անգամից ավել փոխանցման իրականացման համար տրված Պարբերական վճարումների հանձնարարականի առկայությու) և Դուք հրաժարվում եք Բանկին տրամադրել Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը ԱՄՆ Հարկային ծառայությանը/ ԱՄՆ հարկային գործակալի գործառույթ իրականացնող անձին FATCA-ի պահանջների համաձայն:

8.     Հատուկ բանկային հաշիվ սոցիալական փաթեթի շրջանակներում (սոցհաշիվ)
8.1    Դուք կարող եք Բանկում բացել սոցհաշիվ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանաված կարգով և ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված «Սոցիալական փաթեթի հատկացման կարգի» դրույթներով:
8.2    Համաձայն ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված «Սոցիալական փաթեթի հատկացման կարգի» Ձեր անունով բացված սոցհաշվից Ձեզ չի թույլատրվում կատարել սոցհաշվից գումարների կանխիկացում, բացառությամբ հետևյալ դեպքերի`

  • Եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Դուք ստանում եք կենսաթոշակ ստանալու իրավունք և ներկայացնում եք Բանկ համապատասխան կենսաթոշակային գրքույկ: Ընդ որում, միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ Ձեր սոցհաշվին բացակայեն սոցփաթեթի հատկացումներ վերջին սոցհատկացումն ստանալու պահից առնվազն 3 ամսվա ընթացքում:
  • Եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հիման վրա որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում սոցհաշվին ընթացիկ տարվա հունավարի 1-ի դրությամբ առկա մնացորդը կանխիկացնելու նպատակով Դուք ներկայացնում եք դիմում նախորդ տարվա ընթացքում Ձեր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի վերաբերյալ հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին (հարկային մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա որոշվում է կանխիկացման ենթակա գումարի չափը):
  • Ձեր մահվան դեպքում` ժառանգի կողմից համապատասխան փաստաթղթի ներկայացման պարագայում:

8.3    Սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում Դուք կարող եք Ձեր սոցհաշվից կատարել անկանխիկ եղանակով փոխանցումներ միայն ՀՀ Կառավարության կողմից ներկայացված համապատասխան ցանկում ներառված շահառուներին` սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող ծառայությունների դիմաց վճարման նպատակով:
8.4    Դուք կարող եք Ձեր սոցհաշվի վերաբերյալ ստանալ սոցհաշվի բացման, Բանկի հանդեպ սոցիալական փաթեթի շրջանակներում պարտավորությունների, և այլ գործառնությունների վերաբերյալ տեղեկանք, ընդ որում, սոցիալական փաթեթի սպասարկման շրջանակներում տեղեկանքների տրամադրումը Բանկի կողմից իրականացվում է անվճար:
8.5    Դուք կարող եք փոխել Ձեր սոցհաշիվը սպասարկող Բանկը միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:

9.     Կուտակային հաշիվ

9.1    Դուք կարող եք Բանկում բացել Կուտակային հաշիվ, որը կնձեռնի Ձեզ հնարավորություն կուտակել գումարներ և կուտակված գումարի դիմաց ստանալ բարձր տոկոսներ` ցանկացած պահի դրամական մրջոցները օգտագործելու հնարավորությամբ: Կուտակային հաշիվը բացվում է ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից միայն ՀՀ դրամ արժույթով:
9.2    Կուտակային Հաշիվը բացվում է անժամկետ (Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով) և Դուք ցանկացած պահի կարող եք զրոյացնել և փակել Կուտակային հաշիվը: Հաշիվը փակելու դեպքում նախկինում վճարված տոկոսները վերադարձման ենթակա չեն:
9.3    Բանկը ԿՀ դրամական միջոցների մնացորդին հաշվարկում և վճարում է տոկոսներ հետևյալ կարգովª

  • Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) ԿՀ-ին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կապիտալացվում են ԿՀ փաստացի մնացորդին:
  • Վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) որևէ օր ԿՀ մնացորդի զրոյական լինելու դեպքում, ընթացիկ ամսվա տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում:
  • Եթե ԿՀ պայմանագիրը լուծվում է, ապա ընթացիկ ամսվա համար դրամական միջոցների մնացորդի նկատմամբ կիրառվում և վճարվում է 0.01% տարեկան տոկոսադրույք:

9.4    Տարեկան տոկոսադրույքի փոփոխման դեպքում նախկինում Բանկի կողմից ԿՀ գծով հաշվեգրված և վճարված տոկոսները վերահաշվարկի ենթակա չեն:
9.5    ԿՀ բացելիս տոկոսային ժամանակաշրջանի սկիզբ է համարվում ԿՀ բացման օրը, իսկ ավարտ է հանդիսանում ԿՀ բացման ամսվա վերջին օրացուցային օրը:
9.6    Կուտակային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսների հաշվեգրման կարգն ու լիարժեք պայմանները նկարագրված են ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ֆիզիկական անձանց Կուտակային հաշվի Տեղեկատվական ամփոփագրում:
9.7    Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքները սահմանվում են Բանկի սակագներով:
9.8    Կուտակային հաշվի նկատմամբ կիրառվում են նաև Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանները այնքանով, որքանով, որ չեն հակասում Կուտակային հաշվի բացման և սպասարկման հատուկ պայմաններին:

 

10.    Վեճերի լուծման կարգը
Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում` վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդը  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):


11.    Ծանուցում

ՀԱՐԳԵԼԻ° Հաճախորդ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին: Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ), հասցե` 0010, ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 6, հեռախոս՝ +374 10 583514, ինտերնետային կայքը՝ www.adgf.am: Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.

  • Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
  • Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ՝ անվճարունակ բանկ):
  • Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:

Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

Ավանդի արժույթային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային

ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով« և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն

ՀՀ դրամ

5միլիոն 

ՀՀ դրամ

5 միլիոն  ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդըª հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ, ավանդատուի՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ. Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե՝
i. Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
ii. Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
iii. Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
iv. Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
v. Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
vi. Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը՝ հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգով՝
երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում, նշել ավանդի ընդհանուր  գումարի մեջ երաշխավորված մասը՝ տոկոսային արտահայտությամբ) ,
չերաշխավորված ավանդ :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:

 

 

 

 

 

Թարմացվել է առ՝ 16-01-2020թ., 02:17

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ