VTB-BANK

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ «Անսահման» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդ

Ավանդի տոկոսադրույքներ (պարզ (անվանական) տոկոսադրույք)`*

Ավանդի նվազագույն գումար

90 օր

120 օր

150 օր

180 օր

270 օր

365 օր

30.000 ՀՀ դրամից

4.0%

4.8%

5.3%

6.0%

6.5%

7.5%

50 Եվրոյից

0.1%

0.2%

0.4%

0.5%

0.7%

1.2%

5.000 ՌԴ ռուբլուց

1.25%

1.5%

1.75%

2.0%

2.25%

2.5%

   *ժամկետի վերջում տոկոսների վճարման եղանակ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 7-ՐԴ ԿԵՏՈՒՄ:

 

Ավանդի նկարագրություն, էական դրույթներ`

  1.  
  2. Ավանդը  ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից:
  3. Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
  4. Ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 30.000 ՀՀ դրամ, 50 Եվրո, 5.000 ՌԴ ռուբլի:
  5. Ավանդի  առավելագույն չափ սահմանված չէ:
  6. Ավանդը  լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով է: Ավանդին/ից լրացուցիչ վերջին մուտքագրումը/ելքագրումը կարող է կատարվել մինչև Ավանդի մարման ժամկետից 30 օրացուցային օր առաջ:
    1. Ավանդից մասնակի ելքագրում կարող է կատարվել`
      • ՀՀ դրամ արժույթով Ավանդի դեպքում` մինչև Ավանդի չնվազող մնացորդը,
      • Արտարժույթով Ավանդի դեպքում՝ Ավանդի ներդրված գումարի և ընթացիկ համալրումների հանրագումարի (ազատ դրամական միջոցների) առավելագույնը 50%-ի չափով՝ մինչև ավանդի չնվազող մնացորդը:
  7. Ավանդի ժամկետը սահմանվում է 90 օրից մինչև 365 օր: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները: 
  8. Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին: Ավանդատուի ընտրությամբ, Ավանդի ժամկետի ավարտին տոկոսագումարները կարող են կապիտալացվել Ավանդի գումարին և ավտոմատ երկարաձգվել:
  9. Ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:
  10. Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ, որի դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ՝ տարեկան 0.01% տոկոսադրույքով:
  11. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
  12. ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դրամով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները ավանդատուի ընտրությամբ կարող են վճարվել ներդրված Ավանդի արժույթով կամ ՀՀ դրամով (տոկոսագումարի վճարման պահին ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով) բացառությամբ Կենտրոնական Բանկի սահմանած դեպքերի:
  13. Ավանդի համար սահմանված տոկոսային եկամուտը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):
  14. Ավանդի համար պայմանագրով սահմանված տոկոսադրույքը պայմանագրային ժամկետում փոփոխման ենթակա չէ:
  15. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
  16. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
  17. Երրորդ անձանցից ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuին  անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:

 

  1. Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթներ`
    1. Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
    2. Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Ավանդի պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը մուծելու մասին պատշաճ ձևով վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
    3. Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում, Հաճախորդի կողմից համապատասխան նշման առկայության դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները:
    4. Տվյալ ժամկետային Ավանդի (արժույթի) ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, Ավանդի Պայմանագիրը ավտոմատ չի երկարաձգվում և Ավանդի գումարը մուտքագրվում է տվյալ Ավանդի պայմանագրում նշված Ավանդի մարման հաշվին նույն արժույթով` տվյալ բանկային հաշվի համար տվյալ Բանկում գործող պայմաններով և սակագներով: Այս դեպքում Բանկը տեղեկացնում է ավանդատույին պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:
    5. Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ տեղեկացնելով Ավանդատուին:

 

  1. Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին`
    1. Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:
    2. ՌԴ ռուբլի արժույթով Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ լուծվելու դեպքում գանձվում է ավանդի մնացորդային գումարի 2%-ի չափով միջնորդավճար (այդ թվում դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից նրկայացված ակտերի հիման վրա պայմանագրի վաղաժամկետ լուծվելու դեպքերում):
    3. Հաշվի քաղվածք`

Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1

Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում

Ցանկացած ժամանակահատվածի համար

Անվճար

Հաճախորդի պահանջով  մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում  

մինչև 1 տարի վաղեմության

1,900

1 տարուց ավել վաղեմության

3,900

Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1

Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2

 

մինչև 1 տարի վաղեմության

2900

1 տարուց ավել վաղեմությանն

4900

Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2

1900

Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1

հայերեն լեզվով

2900

ռուսերեն լեզվով

3900

Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1

5900

 

          Ներառյալ ԱԱՀ

  1. Յուրաքանչյուր ձևի համար
  2. Հաճախորդն Ավանդի քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Ավանդի բացման պահին ընտրելով էլեկտրոնային փոստով, փոստով, Առցանց հարթակով հաղորդակցման եղանակներից մեկը: Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել Ավանդի քաղվածք 4-րդ կետի սակագներին համապատասխան: Բանկը պարտավոր չէ քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Ավանդի շարժը բացակայում է:

 

  1. Այլ լրացուցիչ պայմաններ`
    1. Ավանդին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`

o   «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում,

o   «Վիդեո բանկ» ծառայության միջոցով,

o   «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով,

o   Tell-Cell/ Easy Pay վճարային տերմինալների միջոցով:

  1. Ավանդի գործողության ընթացքում Բանկը 1.000.000 ՀՀ դրամ և ավել գումարով ավանդ ներդրած Ավանդատուին, վերջինիս ցանկությամբ, տրամադրում է MIR վճարային համակարգի MIR Classic դեբետային քարտ հետևյալ պայմաններով և սակագներով`

գ       Բանկում ներդրված ավանդի/ների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում (ներառյալ նաև` ավանդի/ների երկարաձգումը) կիրառվում է քարտի սպասարկման ամսական վճար՝ 0 ՀՀ դրամ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներում քարտից կանխիկացման վճար՝ 0 ՀՀ դրամ,

գ       Բանկում Ավանդատուի գործող ավանդի/ների ժամկետը լրանալու և չերկարաձգվելու դեպքում, ինչպես նաև ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, դադարման ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտը կսպասարկվի Բանկում գործող «MIR վճարային համակարգի MIR Classic դեբետային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների» համաձայն:

  1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 5.1. կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:
  2. Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
  3. Վճարային պլաստիկ քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին՝ ««ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմաններին և կանոններին» (ՕՖԵՐՏԱ)  կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am («Քարտեր» բաժնում):

 

  1. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման օրինակ`

Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`

(30.000 ՀՀ դրամ) * 7.50% = 2.250  ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

 

  1. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`

«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

 

  1.   Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) կազմում է`

Ավանդի նվազագույն գումար

90 օր

120 օր

150 օր

180 օր

270 օր

365 օր

30.000 ՀՀ դրամից

4.01

4.84

5.35

6.06

6.53

7.48

50 Եվրոյից

0.1

0.2

0.4

0.5

0.7

1.2

5.000 ՌԴ ռուբլուց

1.24

1.49

1.75

2.0

2.25

2.49

 

  1.  APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`

(30.000ՀՀ դրամ) * 7.48% = 2.244  ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

  1. Վեճերի լուծման կարգը`

Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

  •   Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:
  •  Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):

Հայտարարություն: ,ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆե ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է՝ https://www.fininfo.am:

Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

  1. Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`    համաձայն  «Ֆիզիկական  անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:

          Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժույթային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային

ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 7միլիոն դրամից ավել է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

16 միլիոն

ՀՀ դրամ

7 միլիոն 

ՀՀ դրամ

 

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

16 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

* Ավանդ են համարվում նաև ֆիզիկական անձանց կողմից Բանկում բացված բոլոր հաշիվներին/քարտերին գտնվող դրամական միջոցները և դրանց վրա  հաշվարկված տոկոսագումարները:

Թարմացվել է առ՝ 15-11-2023թ., 16:58

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ