VTB-BANK

Ակցիայի անցկացման պայմաններ և կանոններ

1. Ակցիայի անցկացման կարգը և պայմանները՝

  1. Ակցիայի ժամկետ – 01.07.2021թ մինչև 31.12.2021թ
  2. Մասնակիցներ – «Վարկային գիծ վարկային քարտին» պրոդուկտի շրջանակներում MasterCard/Visa միջազգային վճարային համակարգերի քարտապա-ֆիզիկական անձինք: Մասնակիցները բաղկացած են 2 խմբից:
  3. 1  - հաճախորդներ, ովքեր ունեն գործող վարկային քարտ/եր, որոնք ստացել են Բանկի այլ վարկերի (սպառողական վարկ, ավտովարկ, հիփոթեք, ապառիկ) հետ զուգահեռ (այսուհետ՝ Companion cards) և որոնց վարկային գծի սահմանաչափը 30.06.2021թ․ դրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում չի օգտագործվել, կամ հաճախորդներ, ովքեր բացել են Companion cards տեսակի վարկային քարտ/եր Ակցիայի ընթացքում:

Խումբ 2 – հաճախորդներ, ովքեր ունեն գործող այլ տեսակի վարկային քարտ/եր (բացառությամբ Companion cards)  վարկային գծի՝ նախորդ տարում չօգտագործված սահմանաչափ 30.06.2021 դրությամբ, որոնց վարկային գծի սահմանաչափը 30.06.2021թ․ դրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում չի օգտագործվել, կամ հաճախորդներ, ովքեր բացել են վարկային քարտ/եր (բացառությամբ Companion cards) Ակցիայի ընթացքում:

  1. Մրցանակի ստացման չափանիշ (Չափանիշ 1) – հաղթողը որոշվում է ելնելով Ակցիայի* ողջ ընթացքում քարտով առավելագույն շրջանառության (կանխիկ/անկանխիկ եղանակով վարկային միջոցների օգտագործման) չափանիշից:

Խումբ 1 - Ակցիայի* ողջ ընթացքում քարտով առավելագույն շրջանառությունը (կանխիկ/անկանխիկ եղանակով վարկային միջոցների օգտագործում), բայց ոչ պակաս, քան 1 մլն ՀՀ դրամը և վարկային գծի սահմանաչափի 5-ապատիկը**

Խումբ 2  - Ակցիայի* ողջ ընթացքում քարտով առավելագույն շրջանառությունը (կանխիկ/անկանխիկ եղանակով վարկային միջոցների օգտագործման), բայց ոչ պակաս, քան 4 մլն ՀՀ դրամը և վարկային գծի սահմանաչափի 5-ապատիկը**:

* Մի քանի հաճախորդների մոտ առավելագույն շրջանառության ցուցանիշի համընկնման դեպքում ընտրվում է այն հաճախորդը, ով ապահովել է առավելագույն քանակի գործարքներ (այդ թվում՝ ինտերնետ-խանութներում) (Չափանիշ 2)

** Գործող վարկային գծերի համար վարկային գծի սահմանաչափը ընդունվում է ակցիայի մեկնարկի ամսաթվի դրությամբ, իսկ ակցիայի ընթացքում բացվող նոր վարկային գծերի դեպքում՝ ակցիայի մասնակից դառնալու դրությամբ:

Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ մրցանակ միայն 1 անգամ, անկախ Ակցիային մասնակցող իր գործող վարկային քարտերի քանակից:

  1. Սեգմենտ, որի վրա Ակցիայի պայմանները չեն տարածվում՝
  • Բանկի ներկայիս աշխատակիցները,
  • VIP հաճախորդները (Բանկի «Փրայմ» և «Պրիվիլեգիա» մասնաճյուղերում սպասարկվող),
  • անձինք, ովքեր Բանկի նկատմամբ ունեն ժամկետանց վարկային պարտավորություն,
  • Անձինք, ովքեր չեն անցել Բանկի անվտանգության ստուգումը,
  • Անձինք, ովքեր գտնվում են Բանկի հետ դատական գործընթացում կամ որոնց վերաբերյալ կա դատարանի որոշում,
  • Անձինք, ովքեր ներկայացրել են բողոք Բանկի դեմ (օրինակ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին (ֆինանսական օմբուդսմենին, ՀՀ ԿԲ-ին և այլն)),
  • Բանկի կողմից անցկացրած ցանկացած նախորդ ակցիաների/խաղարկությունների հաղթողներ:
  1. Մրցանակ – Մրցանակ – 20 վճարային մատանիներ (10-ական յուրաքանչյուր Խմբի համար) MasterCard միջազգային վճարման համակարգի (անվճար թողարկմամբ և սպասարկմամբ):
  2. Մրցանակների հանձնում – Ակցիայի ժամկետի վերջում Facebook սոցիալական կայքում կներկայացվեն/կհայտարարվեն Ակցիայի հաղթողները և կներկայացվի մրցանակների հանձնման հաշվետվությունը:

2. Ակցիայի անցկացման պայմանները և կանոնները․

  1. Ակցիային մասնակցությունը նշանակում է, որ Ակցիայի չափանիշներին համապատասխանող և մասնակցելու ցանկություն հայտնած հաճախորդը (այսուհետ՝ Մասնակից) ծանոթացել և համաձայնել է Ակցիայի անցկացման կանոններին (այսուհետ՝ Կանոններ), ինչպես նաև տվել է համաձայնություն Բանկի կողմից իր անձնական տվյալների՝ օրենքով չարգելված ցանկացած եղանակով մշակման՝ Ակցիայի արդյունքների որոշման նպատակով:
  2. Չբավարարող արձագանքի, Բանկի տեսանկյունից անընդունելի և/կամ բարոյազուրկ, անպարկեշտ և վիրավորական համեմատությունների և արտահայտությունների օգտագործումը Բանկի և բրենդի հանդեպ Մասնակցի կողմից, վերջինիս կզրկի Ակցիային մասնակցությունից:
  3. Ակցիային իրավունք ունեն մասնակցել բացառապես քարտապաները, հաշվետերերը, ովքեր ունեն անձը հաստատող փաստաթուղթ: Երրորդ անձինք  չեն կարող մասնակցել Ակցիային:
  4. Ակցիայի շրջանակներում Ակցիայի ժամկետի վերջում խաղարկվում են MasterCard միջազգային վճարային համակարգի 4 վճարային մատանիներ (անվճար թողարկմամբ): Միայն հաղթողի համար վճարային մատանու Բանկում անհրաժեշտ չափի բացակայության պարագայում հաճախորդի ցանկության դեպքում վճարային մատանին կարող է տրամադրվել հաղթողի ընտանիքի անդամներից մեկին:
  5. Հաղթելու վերաբերյալ հաղորդագրությունը Ակցիայի հաղթողներին փոխանցվում է սոցիալական ցանցում անձնական հաղորդագրության ուղարկման կամ Բանկում առկա հեռախոսահամարին զանգի միջոցով:
  6. Հաղթողներին տրամադարովում են միայն Ակցիայի շրջանակներում նշված մրցանակները և նախատեսված մրցանակների փոխարեն այլ մրցանակներ և համարժեք գումար չեն տրամադրվում:
  7. Մրցանակները անցկացվող Ակցիայի շրջանակներում տրամադրվում են Ակցիայի հաղթողներին:
  8. Մրցանակների տրամադրման ժամկետը – Facebook սոցիալական կայքում Ակցիայի հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրելուց հետո 1 օրացուցային ամսվա ընթացքում:

3. Անցկացվող Ակցիայի շրջանակներում Բանկի իրավունքներն ու պարտականությունները

  1. Բանկը պարտավոր է անցկացնել Ակցիան Կանոններին համապատասխան:
  2. Բանկն իրավունք ունի մինչև Ակցիայի ավարտը միակողմանիորեն իրականացնել Ակցիայի պայմանների արդիականացում, հրապարակելով փոփոխությունները Բանկի պաշտոնական կայքում:
  3. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն ցանկացած ժամանակ ընդունել որոշում Ակցիայի Կանոններին ստացված արդյունքները համապատասխանելու վերաբերյալ և հեռացնել Մասնակցին Ակցիային մասնակցությունից: Եթե Ակցիայի անցկացման ընթացքում կպարզվի, որ Մասնակիցը խախտում է Կանոնները՝ Բանկն իրավունք ունի հեռացնել Մասնակցին Ակցիայի մասնակցությունից:
  4. Բանկը չի կրում պատասխանատվություն հաճախորդի կողմից տրամադրված սխալ կոնտակտային տվյալների կամ դրանց սխալ փոփոխությունների համար, որոնց վերաբերյալ Բանկը սահմանված կարգով տեղյակ չի պահվել:
  5. Այն դեպքում, երբ տեխնիկական կամ Բանկի հետ չկապված այլ պատճառներով Ակցիայի անցկացման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի խոչընդոտներ կամ կասկածներ խարդախության փաստի առկայության վերաբերյալ` Բանկն իրավունք ունի վերանայել Ակցիայի անցկացման ժամկետները և պայմանները, ներառյալ գործող Ակցիայի անհապաղ դադարեցումը:
  6. Բանկը պարտավոր է տրամադրել մրցանակները Ակցիայի հաղթողներին Ակցիայի Կանոններին համապատասխան:
  7. Բանկն իրավունք ունի մերժել հաղթողին մրցանակի տրամադրումը, եթե նա իր վերաբերյալ տրամադրել է ոչ ճիշտ տեղեկատվություն կամ ինչ-որ ձևով խախտել է Ակցիայի անցկացման Կանոնները: Այսպիսի մրցանակը համարվում է չպահանջված:
  8. Ակցիայի հաղթողներին մրցանակների տրամադրման պարտավորության իրականացման համար Բանկն իրավունք ունի տեղեկատվության տրամադրման պահանջ ներկայացնել՝ Կանոններով նախատեսված և/կամ անհրաժեշտ Ակցիայի շրջանակներում համապատասխան գործողությունների իրականացման համար:
  9. Սույն Կանոնների 3-րդ կետի 8-րդ ենթակետում նշված՝ տեղեկատվության տրամադրման լրիվ կամ մասնակի մերժումը, Բանկին ավտոմատ ազատում է համապատասխան մրցանակի տրամադրման պարտավորությունից:

Թարմացվել է առ՝ 03-11-2021թ., 11:56

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ