Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել <<ՎՏԲ – Հայաստան Բանկ >> ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:
Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2021թ. մարտի 5-ը, ժամը 17։30 ներառյալ:
Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2021 թ. մարտի 9-ին , ժամը 12։00-ին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ Մրցութային Կոմիտե: հասցեն` ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:
Կոնտակտայինանձ`
Նազենի Ասատրյան
Հեռ. (+37499)24-11-23
Էլ. փոստ` Tender@vtb.am
Պետրոս Պետրոսյան
Հեռ. +(37410) 51-37-49, ներքին`3318
Էլ. փոստ` P.S.Petrosyan@vtb.am
ՏեղեկություններՄրցույթիանցկացմանկարգի, պայմաններիևժամկետներիվերաբերյալ
I. Մրցույթիկազմակերպիչ`
«ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ Մրցութային կոմիտե
II. Մրցույթիանցկացմանվայրըևմրցութայինհայտերիընդունմանհասցեն`
ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ
III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները
Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2021թ. մարտի 5-ը, ժամը 17:30:
IV. Մրցույթի անցկացման կարգը
- Մրցույթն անց է կացվում բաց ձևով, ԼՈՏ-֊֊երով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված 2):
- Մրցույթի պատվիրատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:
- Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
- Փաստաթղթերի ցանկ;
- Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):
- Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), և մատակարարվող ծառայությունների վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավելված 2-ի:
- Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը;
- Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:
- Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);
- Տեղեկատվություն ընկերության բաժնետերերի վերաբերյալ։
- Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին 2020թ․ պարտավորությունների վերաբերյալ:
5. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
- Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է մարտի 9-ին, ժամը 12:00 Մրցույթի պատվիրատուի հասցեում: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց :
- Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի, Կոմիտեն իրականացնում է մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը: Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը և կազմվում է համապատասխան արձանագրություն:
- Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:
- Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 15 (տասնհինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:
V. Հանձնարարության նկարագիրը
- Տեխնիկական առաջադրանքի նկարագիրը ներկայացված է Հավելված 2-ում, 2 ԼՈՏ-ով:
VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ
- Բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների փորձի առկայություն;
- Անհրաժեշտ է ներկայացնել ապրանքի, նյութի ծագման (համապատասխանության) հավաստագիրը:
- Անհրաժեշտ է ներկայացնել ապրանքների նմուշները:
- Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում:
VII. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր
- Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/:
Նկատառում
Այլ հավասար պայմանների դեպքում մրցույթում հաղթողի որոշման ժամանակ նախընրությունը կարող է տրվել այն մասնակցին, որը հանդիսանում է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի հաճախորդ: