VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը

14.05.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և  անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում:

 

Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի և տոկոսագումարի մարման համար՝ 7 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին:   

Բանկի կողմից ֆիզիկական/իրավաբանական անձնանց կամ անհատ ձեռներեցներ հանդիսացող հաճախորդներին վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝

https://www.vtb.am/am/about-bank/news-view/bank-vtb-armeniia-kak-sotsialno-orientirovannyi-bank-predlagaet

https://www.vtb.am/am/about-bank/news-view/obiavlenie-dlia-chastnykh-predprinimatelei-i-iuridicheskikh-lits

 

Ուշադրություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր բոլոր  վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն  իրականացնելու իրենց վարկային մարումները, մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։

 

Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից կարելի է օգտվել առանց մասնաճյուղ այցելելու՝ առցանց եղանակով՝ Մոբայլ/Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Ձեր,

ՎՏԲ-Հայաստան Բանկ


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին