VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

22.01.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր` առավել շահավետ պայմաններով:

Ոսկյա զարդերի գրավով վարկ ձևակերպելիս հաճախորդներին տրամադրվում են հետևյալ պայմանները.

  • ՀՀ դրամով վարկերի տարեկան անվանական տոկոսադրույք` 2% -13,5%,
  • ԱՄՆ դոլարով վարկերի տարեկան անվանական տոկոսադրույք ` 1% -9%,
  • վարկի գումարը` 30 հազ. - 3 մլն ՀՀ դրամ (համարժեք USD),
  • վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչև 150% -ի չափով:

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:

Ոսկու գրավով վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդներին կընձեռնվի հետևյալ առավելությունները.

  • վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
  • վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում մի քանի րոպեների ընթացքում,
  • վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համար (սոցիալական քարտ),
  • անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի այլ բանկերում վարկերի մարման և ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավելի շահավետ պայմաններով վարկ ձևակերպելքու համար:

Ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից ոսկու գրավով վարկերի գնման հնարավորությունից` ավելացնելով վարկի գումարը 10%-ով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ոսկյա զարդերի գրավով վարկ ձևակերպած լոյալ հաճախորդ-վարկառուներին վարկի գործողության ընթացքում, հնարավորություն է տրվում ավելացնել գործող վարկի գումարը մինչև 10% -ի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

* տարեկան փաստացի տոկոսադրույք – 10.6 - 24%.

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին