21.04.2020
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն իրենց Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապաններին առաջարկում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը գնումներ կատարել Farfetch կայքից կամ բջջային հավելվածից և օգտվել մինչև 10% զեղչից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Farfetch կայքում կամ բջջային հավելվածում գտնել ավելի քան 1 100 խանութներից ավելի քան 2 000 հայտնի և նորաձև ապրանքանիշեր և առանց տանից դուրս գալու ձեռք բերել ապրանքներ զեղչով աշխարհի շուրջ 50 երկրներից:
Վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել MCCIS10 պրոմո ծածկագիրը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն Արտակարգ իրավիճակի պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտվել առավել հարմար և անվտանգ վճարման եղանակից` առցանց գնումներից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Թարմացվել է 13.01.2026, 15:40