VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով

02.06.2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, առողջություն և պայծառ ապագա:

Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակը լցվեց մանկական ձայներով. Բանկը հյուրընկալեց իր պատանի հաճախորդներին՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Kids քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ իր հետ բերելու նաև իր ընկերոջը: Էքսկուրսիայի նպատակն էր՝ աճող սերնդին ծանոթացնել բանկային տեխնոլոգիաներին և բանկային որոշ պրոդուկտներին, պլաստիկ քարտերի պատրաստման գործընթացին և անձնական քարտի տվյալների գաղտնիության պահպանման կարևորությանը: Երեխաներին պատմեցին, թե ինչ քարտատեսակներ է թողարկում ՎՏԲ-Հայաստան Բանկը, որն է անկանխիկ վճարումների առավելությունը: Էքսկուրսիոն խումբը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու բանկոմատի աշխատանքի գործընթացին. մանուկները կարողացան տեսնել, թե ինչպիսի կառուցվածք ունի բանկոմատը ներսից, և ինչպես է տեղի ունենում կանխիկի տրամադրման գործընթացը: Երեխաները ծանոթացան նաև վճարային տերմինալների առավելություններին և անկանխիկ վճարումներ կատարելու դրանց գործառույթներին:

Էքսկուրսիան Բանկում ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև՝ համեղ. էքսկուրսիայի ավարտին Բանկի բացօդյա ատրիումում կազմակերպվեց գեղեցիկ և համեղ հյուրասիրություն:

Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի առևտրի կենտրոններում կազմակերպված տոնական միջոցառումներին, որտեղ լայն լսարանին Բանկը ներկայացրեց  Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երիտասարդական դիզայնով բազմարժութային Teens և Kids քարտերը, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Բանկը երեխաներին նվիրեց Visa Teens և Kids քարտեր ստանալու հավաստագրեր՝ մեկ տարի ժամկետով անվճար սպասարկման հնարավորությամբ:

Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների երեխաների համար Բանկը տոնական միջոցառում էր կազմակերպվել Երևանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկում, որտեղ աշխատակիցները հնարավորություն ունեցան իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել մաքուր օդում և վայելել հաճելի երեկո: Բանկը երեխաներին պարգևեց ժպիտներ և դրական էմոցիաներ՝ նրանց համար կազմակերպելով հետաքրքիր խաղեր, շոու-ծրագիր, ներկայացում և, իհարկե, հյուրասիրություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ