VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրին

02.09.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց իր համագործակցությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրի» շրջանակներում:

Պետական ծրագիրը, որին միացավ ՎՏԲ-Հայաստան Բանկն, իր մեջ ներառում է երեք ուղղություններ, որոնց իրագործման համար պետբյուջեից 2020թ. կհատկացվի ավելի քան 526 մլն․ՀՀ դրամ՝ ի աջակցություն 1000-ից ավելի շահառուների։

Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք հիփոթեքային վարկ են ձևակերպում ՀՀ մարզերում գույքի ձեռբերման կամ կառուցապատման նպատակով։ Միջոցներն ուղղվելու են հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը, իսկ կառուցապատման դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 2.6 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից)։

Երկրորդ ծրագիրը հնարավորություն է տալիս առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի ստանալ կանխավճարի ապահովագրության պայմանով հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի փոխհատուցում: Այս դեպքում փոխհատուցման գումարը նախատեսված է մինչև 180 հազ. ՀՀ դրամի չափով:  

Աջակցության երրորդ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ: Երեխայի ծննդյան դեպքում պետությունը պատրաստ է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկի սպասարկման պատմությունը համապատասխանում է պետական ​​ծրագրի պահանջներին: Հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղկացուցիչները՝ աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 4 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից):

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային շուկայի ակտիվ մասնակից է: Հիփոթեքային վարկերը ձևակերպվում են Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում: Իսկ Երևանում վարկառուները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի  Հիփոթեքային կենտրոնի ծառայություններից, որն իր ձևաչափով առաջինն է ՀՀ բանկային համակարգում:

Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում` http://www.mlsa.am/?page_id=26036:

Հիփոթեքային վարկավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek#  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ