VTB-BANK

ՎՏԲ –Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

07.04.2020

ՎՏԲ –Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանըկվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասինՀՀ Կառավարության որոշման:

ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում և դարձել այս միջոցառումների շահառուներ, հնարավորություն կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ստանալ Հայաստանի Հանրապետության Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները:

Շահառուի անունով միանվագ աջակցության գումարիառկայության և ստացման Բանկի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքում՝ www.online.ssa.am:

Սույն թվականի ապրիլի 7-ից շահառուները կարող են ստանալ իրենց գումարները` այցելելով Բանկի 72 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  • Հանրային ծառայությունների համարանիշկամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթուղթ / նույնականացման քարտ:

Հրատապ միանվագաջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվենառանց միջնորդավճարների և նվազեցումների:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգ է տանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության մասին և մշտապես աջակցում կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում ՝ www.vtb.am կամ Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին