VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

08.04.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից և ստանալ 30% զեղչ` երթևեկության դիմաց քարտով վճարելու դեպքում։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է քարտը կցել Yandex Taxi հավելվածում և ընտրել այն, որպես հիմնական վճարման եղանակ:

Ուշադրություն՝ Ակցիան մեկնարկել է ապրիլի 1-ին և կտևի մինչև 2020 թ. վերջ՝ Երևան քաղաքի տարածքում և կվերաբերի Yandex Taxi-ի հետևյալ սակագներին՝ Comfort, Comfort + և Business։

Mastercard World Black Edition քարտը կարելի է ձևակերպել Մոսկովյան 35հասցեում գործող Պրիվիլեգիա մասնաճյուղում՝ “Պրիվիլեգիա” փաթեթի շրջանակներում:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով ձեզ հասանելի են նաև՝

  • անձնական մենեջեր և անհատական սպասարկում պրեմիում դասի գրասենյակում,
  • բրոկերային ծառայություններ,
  • ավանդների բարձր տոկոսադրույքներ,
  • LoungeKey ծառայություն, որը հնարավորություն է ընձեռնում օգտվել 100-ից ավելի երկրների, 300-ից ավելի քաղաքների, 600-ից ավելի օդանավակայանների VIP գոտիներից,
  • մեկ օրացուցային տարվա ընթացքում 30 օր անվճար ճամփորդական ապահովագրություն ՀՀ սահմաններից դուրս,
  • վարկեր շահավետ պայմաններով և վարկային գիծ՝ մինչև 55 օր արտոնյալ մարման ժամանակահատվածով,
  • ընտանիքի անդամների համար լրացուցիչ քարտի անվճար ձևակերպում:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է օգտվել ամբողջ աշխարհում` ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին