VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին

04.05.2023

Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 9 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել է պատասխանել 15 հարցի։ Բարեգործական առաջնության արդյունքներով որոշվեցին հաղթողներ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց» անվանակարգերում։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք հատկապես կարևորում ենք բարեգործական գործունեությունը՝ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռում օգնել երեխաներին, ովքեր աջակցության կարիք ունեն։ Իսկ խաղի մասնակիցների համար սա գիտելիքները ստուգելու հիանալի հնարավորություն է՝ պատասխանը փնտրելու համար տրված սեղմ ժամանակի պայմաններում», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի կառավարման վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է նաև երկրում իրականացվող բնապահպանական ծրագրերին։ Բանկը մասնակցում է Հայկական դրամի 30-ամյակի առթիվ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում  50 հա նոր անտառի հիմնման նախագծին։ Անտառատունկն իրականացվելու է փուլերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ