VTB-BANK

Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից

31.07.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար։

Հիփոթեքային կենտրոնն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն և հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերների կողմից՝ կառուցապատողներից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով  անհրաժեշտ բոլոր ծառայությունները։   

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր, հարմարավետ և ժամանակակից Հիփոթեքային կենտրոնում Դուք կարող եք ոչ միայն ընտրել  բնակարան կառուցապատողներից և տեղում ձևակերպել հիփոթեքային վարկ, այլ նաև ստանալ կառուցապատման և վերանորոգման վարկեր, խորհրդակցել դիզայների և ապահովագրական գործակալի հետ, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր՝ կահույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով` գործընկերների կողմից առաջարկված հատուկ պայմաններով։

Հիփոթեքային կենտրոնը Բանկի 73-րդ մասնաճյուղն է, որը գտնվում է Երևան քաղաքի փոքր կենտրոնում՝ Վերին Անտառային 135, տ․40 հասցեում։ Հաշվի առնելով մասնաճյուղի առանձնահատկությունները՝  Հիփոթեքային կենտրոնի աշխատանքային ժամերն են. աշխատանքային օրերին՝ 9։30-ից մինչև 20։00-ն, շաբաթ օրերին՝ 11։00-ից մինչև 18։00-ն: Մասնաճյուղում առկա է նաև 24/7 ինքնասպասարկման գոտի՝ հագեցած բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել  բոլոր բանկային  ծառայություններից և չսահմանափակվել աշխատանքային ժամերով։

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են հիփոթեքային վարկավորման մի շարք հիմնական պրոդուկտներ և ծրագրեր՝ սկսած 3% կանխավճարից, առավելագույնը 140 մլն․ ՀՀ դրամ գումարով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով, ինչպես նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`

87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ