VTB-BANK

Միասնական հաշվետվողական ստանդարտի (CRS) մասին իրազեկման տեղեկատվություն

08.05.2025
  • Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ CRS-ը

Միասնական հաշվետվողական ստանդարտը (Common Reporting Standard, CRS) Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) կողմից մշակված միջազգային ստանդարտ է, որի նպատակն է միջսահմանային հարկային թափանցիկության ապահովումը և հարկային խուսափումների կանխարգելումը:

  • Ինչպե՞ս է գործում CRS-ը

CRS-ի շրջանակներում «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն  (այսուհետ` Բանկ) պարտավոր է՝
- Հավաքել տեղեկատվություն հաշվետերերի հարկային ռեզիդենտության վերաբերյալ
- Տարեկան հիմունքներով ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հաղորդել որոշակի ֆինանսական տեղեկություններ այն հաշվետերերի մասին, ովքեր հարկային ռեզիդենտ են CRS-ին միացած այլ երկրներում, որից հետո տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան երկրների հարկային մարմիններին:

  • Ո՞վ է ենթակա CRS-ի պահանջներին

CRS-ը վերաբերում է բոլոր ոչ ռեզիդենտ հաճախորդներին, ովքեր ունեն ֆինանսական հաշիվներ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում: Սա ներառում է՝
- Ֆիզիկական անձ, Անհատ ձեռնարկատեր,
- Իրավաբանական անձ:

  • Ի՞նչ տեղեկատվություն է հավաքվում և հաղորդվում

CRS-ի շրջանակներում հավաքվող և հաղորդվող տեղեկատվությունը ներառում է՝
- Անուն, ազգանուն, հասցե, ծննդյան ամսաթիվ և վայր,
- Ռեզիդենտության երկիր, Հարկային նույնականացման համար(ներ),
- Հաշվի համար,
- Հաշվի մնացորդ կամ արժեք,
- Տարվա ընթացքում վճարված տոկոսներ, շահաբաժիններ, Ֆինանսական ակտիվների վաճառքից կամ մարումից ստացված եկամուտներ,
- և CRS-ի պահանջով այլ տեղեկատվություն:

  • Ձեր պարտավորությունները որպես «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ

Որպես «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ՝ Դուք պարտավոր եք՝
- Տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն Ձեր հարկային ռեզիդենտության վերաբերյալ,
- Լրացնել, ստորագրել և տրամադրել (մոտեցնել Բանկի ցանկացած մասնաճյուղ կապ ուղարկելով CRS@vtb.am էլեկտրոնային հասցեին) «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից պահանջվող CRS ինքնահայտարարագրման ձևաթղթերը,
- Տեղեկացնել Բանկին Ձեր հարկային կարգավիճակի ցանկացած փոփոխության մասին:

  • Պահանջվող տեղեկատվության չտրամադրումը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին

Եթե ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձը հրաժարվում է ինքնահայտարարագիր ներկայացնել «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, ապա վերջինս մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված առկա ֆինանսական հաշիվների դեպքում հրաժարվում (դադարեցնում) է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարել, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների:

  • Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ հավաքում և մշակում է CRS-ի շրջանակներում պահանջվող տեղեկատվությունը՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Ձեր տվյալները պաշտպանված են և օգտագործվում են միայն CRS-ի պահանջները կատարելու նպատակով:

  •  Լրացուցիչ տեղեկատվություն

CRS-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք՝
- Այցելել ՏՀԶԿ/OECD պաշտոնական կայք՝ http://www.oecd.org հղմամբ,
- Դիմել Ձեր հարկային խորհրդատուին,
- Այցելել «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ,
- Կապվել «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ կոնտակտային կենտրոնի հետ 87-87 կամ արտերկրից զանգերի համար +374 8000 8787 հեռախոսահամարով:

 

Ֆիզիկական անձի ինքնահայտարարագրման ձեվ

Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ինքնահայտարարագրման ձեվ


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ