Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

Կարևոր տեղեկատվություն

03.07.2026

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման և Ձեր միջոցների լրացուցիչ պաշտպանության նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի  VTB Online հավելվածում արդեն հասանելի է նոր վարկեր հեռավար եղանակով ստանալու հնարավորությունն ինքնուրույն արգելափակելու «Ստոպ» գործիքը:

Ինչպե՞ս ակտիվացնել արգելափակումը

Դուք կարող եք ինքնուրույն՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու արգելափակել հեռավար եղանակով նոր վարկի ստացման հնարավորությունը:

Գործիքը կարող եք կիրառել ինչպես VTB Օnline հավելվածի հիմնական էջից, այնպես էլ Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն:

Ինչպե՞ս ապաարգելափակել ծառայությունը

Ծառայության ապաարգելափակումն իրականացվում է բացառապես Ձեր նախաձեռնությամբ՝ Ձեր կողմից նույնականացումն անցնելուց հետո:

Ուշադրություն։

Նոր վարկեր ձևակերպելու հնարավորության արգելափակումը չի սահմանափակում ընթացիկ հաշիվների, քարտերի, ավանդների և գործող վարկերի մնացորդները դիտելու, ինչպես նաև բանկային այլ ծառայություններից ստանդարտ եղանակով օգտվելու հնարավորությունները:

 

Մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել 8787 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:

Թարմացվել է 03.07.2026, 16:51