VTB-BANK

Հայտարարություն՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանում ավտոկայանատեղիների ձեռք բերման նպատակով վարկավորման գործընթացը մեկնարկելու վերաբերյալ

13.10.2021

«Վերածնունդ» երիտասարդական ավանում ավտոկայանատեղիների ձեռք բերման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը շահառուների համար իրականացնում է վարկավորման գործընթաց: 

Բանկ դիմելու համար անհրաժեշտ է ԵՊՀ շրջանավարտների միավորումից ստանալ ծրագրին մասնակցելու և կատարված կանխավճարի չափը հավաստիացնող համապատասխան տեղեկանք:

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներին ավտոկայանատեղիների ձեռք բերման նպատակով առաջարկվող վարկավորման հիմնական պայմաններ են.

Վարկի նվազագույն գումար

1 մլն ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

6.5 մլն ՀՀ դրամ

Վարկի նվազագույն ժամկետ

3 տարի

Վարկի առավելագույն ժամկետ

10 տարի

Վարկի անվանական տարեկան տոկոսադրույք

13.5%

Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք

14.4%

Նվազագույն կանխավճար

20%

Վարկը տրամադրման եղանակ

Միանվագ

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար

Նախատեսված չէ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Նախատեսված չէ

Վարկի վաղաժամկետ մարման տույժ, տուգանքներ

Նախատեսված չեն

Համավարկառուների ներկայացման հնարավորություն

Համավարկառու կարող են հանդիսանալ Վարկառուի ամուսինը (կինը), ծնողները, չափահաս երեխաները, եղբայրները, քույրերը, եղբայրների/քույրերի կանայք/ամուսինները, ամուսնու (կնոջ) ծնողները, ամուսնու (կնոջ) քույրեր/եղբայրները, վարկառուի հետ ապրող այլ բարեկամները:

Համավարկառուների առավելագույն քանակ՝ 2 անձ:

Վարկային հայտ ներկայացնելու համար ք․ Երևանից հաճախորդները կարող են դիմել Բանկի Հիփոթեքային կենտրոն Վերին Անտառային 135, տ. 40 հասցեով, իսկ ՀՀ մարզերից հաճախորդները կարող են դիմել մարզերում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղ:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ