VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում

10.03.2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ․-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում: 2020 թ․-ից սկսած՝ Բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առևտրային ֆինանսավորման շրջանակներում՝  տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

Ավելի քան 9 տարի լինելով առաջատարներից մեկը ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման տեղական շուկայում` «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ն ակտիվ մասնակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի տենդերների, որոնց շրջանակներում ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցների ամբողջական տեխնիկական սպասարկում և նորոգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքների միջոցով «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ի ֆինանսավորումը հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական, ինչն ամրապնդում է գործընկերների հետ հարաբերությունները և հնարավորություն է տալիս արդյունավետ զարգացնել բիզնեսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը, իրավաբանական անձ հաճախորդների համար կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը պայմանագրային  ապահովման միջոց է, որով Բանկը երաշխավորում է իր հաճախորդի պարտավորությունների կատարումը նրա գործընկերների նկատմամբ: Ֆինանսավորման այս գործիքը հատկապես պահանջված է կապալառու/մատակարար ընկերությունների կողմից, որոնք, ելնելով իրենց բիզնես գործունեությունից, կնքում են խոշոր մատակարարման պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ մասնակցում են պետական գնումների և ​​տենդերների: Բանկային երաշխիքը հանդիսանում  է հաճախորդի ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝

 https://www.vtb.am/am/financial/financial-tools, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ