VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից

06.08.2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Lounge Key ծառայությունը նախատեսված է Visa Infinite և Visa Platinum այն քարտապանների համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և շատ ժամանակ անցկացնում օդանավակայաններում: Եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել, թռիչքների միջև գոյացել է երկար ժամանակահատված կամ պարզապես չվերթից առաջ կա ցանկություն հանգստանալու լռության մեջ, ապա Lounge Key ծառայությունը հենց Ձեզ համար է:  
ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում քարտապանները կարող են օգտվել VIP գոտու ծառայություններից անվճար՝
•    Visa Infinite քարտերով տարեկան 6 անգամ
•    Visa Platinum քարտերով տարեկան 2 անգամ 

Lounge Key ծառայությունը հաճախորդին թույլ է տալիս`
•    կազմակերպել հանդիպումներ գործընկերների հետ, եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել,
•    աշխատել համակարգչով՝ ինտերնետային ցանց ազատ մուտք գործելու հնարավորությամբ, հարմարավետ աթոռներով և սեղաններով, հագեցած առանձին աշխատանքային գոտիներում,
•    ցնցուղ ընդունել` աշխատակցից ստանալով լոգանքի պարագաներ,
•    ճաշել բիզնես-սրահում՝ հաճելի և հարմարավետ մթնոլորտում, առանց ռեստորան այցելելու:

VIP գոտում գտնվելու համար բավական է VIP գոտու աշխատակցին ներկայացնել Ձեր Visa Infinite / Visa Platinum քարտը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում և 87-87 հեռախոսահամարով:
 


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ