VTB-BANK

Առաքելությունը, տեսլականը և արժեքները

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կորպորատիվ կառավարման համակարգը կառուցվում է ՀՀ օրենսդրության և ՀՀ Կենտրոնական բանկի պահանջների բացարձակ կատարման սկզբունքի հիման վրա, ինչպես նաև առավելագույնը հաշվի է առնում միջազգային լավագույն փորձը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հիմնական խնդրիներից մեկն է հանդիսանում կորպորատիվ կառավարման և գործարար էթիկայում բարձր միջազգային չափանիշներին հասնելը («ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ էթիկայի կոդեքսԲանկի վարվելակերպի կանոններ):

Բանկը օգտագործում է կորպորատիվ կառավարման ոչ միայն միջազգային չափանիշները, այլ նաև, հանդիսանալով ՎՏԲ Խմբի անդամ, ՎՏԲ Խմբի տարիների հաջող փորձը կորպորատիվ կառավարման ոլորտում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից կառուցվել է կորպատիվ կառավարման և ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ` բաժնետերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ: Բանկը հանդիսանում է Կորպորատիվ քարտուղարի ինստիտուտի ներդրման պիոները` Բանկի կառավարման մարմինների արդյունավետ համագործակցության և գործունեության ապահովման համար: Բանկի Խորհրդին կից գործում է Աուդիտի կոմիտեն, որը Ներքին աուդիտի դեպարտամենտի հետ մեկտեղ աջակցում է կառավարման մարմիններին Բանկի արդյունավետ աշխատանքի ապահովման համար:

Բանկի կառավարման բարձրագույն մարմինը հանդիսանում է Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովը: Բանկի Խորհուրդը ընտրվում է բաժնետերերի կողմից և հաշվետու է նրանց: Բանկի Խորհուրդը իրականացնում է Բանկի գործունեության ընդահուր կառավարումը, ապահովում է ռազմավարական կառավարումը, վերահսկում է գործադիր մարմինների` Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահի և Տնօրինության գործունեությունը: Բանկի գործադիր մարմինները, իրենց հերթին, իրականացնում են Բանկի օպերատիվ գործունեության ղեկավարումը և Բանկի ռազնավարության զարգացման իրականացման նկատմամբ կազմակերպումը` բիզնեսի հիմնական տեսակների, կառավարման համակարգերի և վերահսկողության նկատմամբ: Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը ղեկավարում է Բանկի ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև իրականացնում է օրենքնրի, այլ նորմատիվ ակտերի և Բանկի ներքին իրավական ակտերի, տարածքային և կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից:

Ֆինանսական հաշվետվության ստուգման իրականացման և հաստատման նպատակով Բանկը յուրաքանչյուր տարի ներգրավում է արտաքին աուդիտոր, որը կապված չէ Բանկի և իր բաժնետերերի հետ գույքային շահերով:

Բանկը ժամանակին է իրականացնում լրիվ և ճշգրիտ տեղեկատվության հրապարակում, այդ թվում` իր ֆինանսական դրության, տնտեսական ցուցանիշների, սեփականության կառուցվածքի մասին, որպեսզի ապահովի Բանկի հաճախորդներին, բաժնետերերին և ներդրողներին` հիմնավորված և կշռադատված որոշումներ կայացնելու ապահովման համար:

Թարմացվել է առ՝ 11-11-2019թ., 03:16

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին