Փաթեթային առաջարկ «Պլատինում»
Visa Platinum քարտ
Ճանապարհորդական ապահովագրություն
Visa Luxury Hotel Collection
Lounge Key ծառայություն

Ձեր հարմարավետությունը մեր գերակա խնդիրն է:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պլատինում» փաթեթը Ձեզ ընձեռում է մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն, երաշխավորում բարձրակարգ սպասարկում և ընդգծում Ձեր բարձրաշխարհիկ կարգավիճակը: Ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պլատինում» փաթեթը` Դուք կգնահատեք անհատական մոտեցման առավելությունները, հանգստի և ճանապարհորդության հարմարավետությունը և սպասարկման գաղտնիությունը: Բանկային ծառայությունների «Պլատինում» փաթեթը մշակելիս մենք նախատեսել ենք բոլոր հնարավոր իրավիճակները, որպեսզի Դուք միշտ և ամենուր Ձեզ զգաք ապահով և վստահ: ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պլատինում» փաթեթը ստեղծված է այն անձնաց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը և արժանի են հատուկ վերաբերմունքի:
«Պլատինում» փաթեթը ներառում է`
- 2 Visa Platinum քարտ (1 հիմնական և 1 կից),
- 2 կից քարտեր` Visa Gold կամ Mastercard Gold,
- Ժամկետային ավանդ համաձայն Բանկում գործող պայմանների,
- Առաջնակարգ գրավով վարկ/վարկային գիծ,
- Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ ծառայություն,
- Հեռախոս բանկ ծառայություն,
- Ճանապարհորդական ապահովագրություն,
- Lounge Key ծառայություն,
- Visa Airport Speed Pass ծառայություն,
- Բրոքերային ծառայություններ:
- Քարտի բարձր կարգավիճակ` զուգակցված բանկային և ոչ բանկային սպասարկման յուրահատուկ մոտեցմամբ,
- Արտերկրյա և տեղական առևտրի/սպասարկման կետերում զեղչային ընդլայնված համակարգ,
- Քարտի կորստի դեպքում կանխիկի շտապ տրամադրում, քարտի շտապ վերաթողարկում,
- Ճանապարհորդության ընթացքում բժշկական և իրավաբանական անվճար խորհրդատվություն,
- Գնումների ապահովագրություն և երկարաձգված երաշխիք,
- Բացառիկ առավելություններ www.visaluxuryhotels.com կայքի միջոցով հյուրանոցային համարներ ամրագրելիս,
- Քարտապանին տարեկան 2 անգամ անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների Lounge key գոտիներ (հետո` 27 ԱՄՆ դոլար),
- Բացառիկ առավելություններ Visa Airport Speed Pass ծառայությունից օգտվելիս. դիմավորում ժամանումից հետո` ինքնաթիռից մինչև ավտոմեքենա, մեկնելու ժամանակ ուղեկցում` ավտոմեքենայից մինչև ինքնաթիռ, արագ անցում օդանավակայանի բոլոր ընթացակարգերով, հերթերից խուսափում, ուղեկցում մինչև ավտոմեքենա,
- Վարկային գծից օգտվելու հնարավորություն,
- Ինտերնետով և հեռախոսով ծառայությունների վճարման հնարավորություն: