Մոսկվա մասնաճյուղի կառավարիչ
ՊԱՇՏՈՆ`
կառավարիչ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
մասնաճյուղի կառավարիչ
ՎԱՅՐ`
ք. Երևան
Աշխատանքային պարտականություններ
⦁ Իրականացնում է մասնաճյուղի գործունեության պլանավորում` դրված նպատակներին հասնելու համար
⦁ Հանդես է գալիս տրված լիազորագրով սահմանված իրավասությունների շրջանակներում
⦁ Ներկայացնում է առաջարկություններ մասնաճյուղում առկա գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ
⦁ Պարբերաբար կատարում է վերլուծություններ և վերահսկում մասնաճյուղի գործունեությունը, դրա հիման վրա ձեռնարկում միջոցառումներ` ուղղված մասնաճյուղի վրա դրված գործառույթների և խնդիրների իրականացմանը, տեղեկացնում է աշխատակիցներին Բանկի նպատակների և խնդիրների մասին
⦁ Վերահսկում է աշխատակիցների վրա դրված պարտականությունների, աշխատանքային կարգապահության կանոնների կատարումը, գործնական փոխհարաբերությունների ոճի հաճախորդների սպասարկման նորմերի պահպանումը` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, առևտրային և բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության չհրապարկման վերաբերյալ պարտավորագրի, վերահսկում է տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանումը և ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի պահանջների ապահովումը
⦁ Պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում կառավարող տնօրենին` մասնաճյուղի գործունեության արդյունքների մասին` Բանկում սահմանված կարգով
⦁ Հանդիսանում է մասնաճյուղի դրամապահոցի բանալիներից մեկի պատասխանատուն և սահմանված կարգով իրականացնում է դրամապահոցի բացման և փակման աշխատանքներ
⦁ Իրականացնում է ինքնասպասարկման մեքենաների լիցքավորման / լիցքաթափման աշխատանքներ
⦁ Վերահսկում է փաստաթղթերի, գույքի և արժեքների պահպանությունը, օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի և ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան
⦁ Արտակարգ իրավիճակների դեպքում կազմակերպում է մասնաճյուղի գործունեությունը
⦁ Համաձայնեցնում է աշխատակիցների պլանային առաջադրանքները` համաձայն Բանկում գործող մեթոդիկայի և պատասխանատվություն է կրում մասնաճյուղի վրա դրված բիզնես պլանի կատարման համար
⦁ Կազմակերպում և անցկացնում է հանդիպումներ կազմակերպությունների ղեկավարների հետ` Բանկի մանրածախ պրոդուկտների իրացման նպատակով
⦁ Մասնաճյուղի աշխատակիցներին ներկայացնում է վաճառքների պլանային ցուցանիշները և օրական կտրվածքով քննարկում վերջիններիս կատարումը
⦁ Վերահսկում է Բանկի նոր պրոդուկտերի և ծառայությունների, գործող սակագների մասին ժամանակին տեղեկացումը հաճախորդներին
⦁ Պարտավոր է պարբերաբար կազմակերպել հանդիպում աշխատակիցների հետ, վերջիններիս` Բանկում գործող կարգերի և նոր պրոդուկտների մասին տեղեկացնելու համար, անձամբ կրել պատասխանատվություն աշխատակիցների տեղեկացվածության համար
⦁ Կատարում է անմիջական ղեկավարի, Բանկի Տնօրինության և լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականները
⦁ Աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ղեկավարվում է Բանկի ներքին իրավական ակտերի և կարգադրական փաստաթղթերի պահանջներով
Արտոնությունների փաթեթ
⦁ Բժշկական ապահովագրություն,
⦁ Կորպորատիվ միջոցառումներ,
⦁ Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
⦁ Լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր,
⦁ Բոնուսներ՝ հիմնված կատարողականի վրա:
Ներկայացվող պահանջներ
⦁ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
⦁ Բանկային ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
⦁ Բանկային գործի և ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն
⦁ Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն
⦁ Անձնակազմի կառավարման զարգացած հմտություններ
⦁ Արագ կողմնորոշվելու և որոշումների կայացման գերազանց հմտություններ
⦁ Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման զարգացած հմտություններ
⦁ Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ
⦁ Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
⦁ Բանակցություններ վարելու և վաճառքի զարգացած հմտություններ
⦁ Բիզնես էթիկայի նորմերի իմացություն և հետևում
⦁ Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
⦁ Թիմային աշխատանքի հմտություններ
⦁ Զարգացած համակարգչային հմտություններ
⦁ Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր):
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք / Մոսկվա մասնաճյուղի կառավարիչ/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:
Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:
Թարմացվել է 20.10.2026, 12:21