VTB-BANK

«Արտոնություն Visa Signature» փաթեթի ծառայությունները

«Արտոնություն Visa Signature» ծառայությունների փաթեթը համալիր պրոդուկտ է ֆինանսապես ապահովված այն հաճախորդների համար, ովքեր չեն կարող իրենց ժամանակը վատնել բանկերում հերթում սպասելով և ցանկանում են ստանալ բարձրակարգ սպասարկում: Այն պահից, երբ Դուք դառնում եք «Արտոնություն Visa Signature» փաթեթի հաճախորդ, Ձեզ հատուկ հարմարավետություն է ապահովված Բանկի հետ գործ ունենալիս: Բանկում ձեր ներկայացուցիչը կլինի Ձեր անձնական մենեջերը, ում խնդիրն է պաշտպանել ձեր ֆինանսական շահերը, ինչպես նաև ապահովել արագ և հարմարավետ հասանելիություն բոլոր անհրաժեշտ ծառայություններին: Մենք երաշխավորում ենք սպասարկման լիարժեք գաղտնիություն, անհատական մոտեցում և սպասարկման ընթացքում նվազագույն ֆորմալ բնույթի հարցեր: Մեր գրասենյակը հագեցած է հատուկ սրահներով, որտեղ կարող եք անցկացնել ձեր գործնական հանդիպումները: «Արտոնություն Visa Signature» փաթեթը Դուք կարող եք ձևակերպել ք. Երևան, Մոսկովյան 35 71/1 հասցեում գտնվող «Պրիվիլեգիա» մասնաճյուղում:

  • 4 արժույթ մեկ քարտում
  • Անվճար քարտի թողարկում և սպասարկում
  • Կանխիկացման օրական սահմանաչափ մինչև 6 մլն ՀՀ դրամ
  • Անհրաժեշտ նվազագույն մնացորդ` 0 ՀՀ դրամ
  • Անվտանգ առցանց գնումներ 3D Secure ծառայության շնորհիվ