| Վարկային քարտեր | |
|
Վարկային քարտի տեսակ |
|
|
Վարկի ձևակերպման վայր |
Բանկի ցանկացած մասնաճյուղ |
| Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ՝ հաճախորդի գործող վարկային քարտին |
| Նպատակային խմբեր | Խումբ 1` Բանկի աշխատավարձային նախագծերի /հավատարմագրված կազմակերպությունների/ աշխատակիցներ Խումբ 2` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաշիվներով 3 ամսից ոչ պակաս շրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված) Խումբ 3` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաշիվներով չշրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված) |
|
Նպատակային խմբերի սահմանաչափեր (վարկի առավելագույն գումար*) * ոչ ավել քան 2,500,000 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, փոխանակման փոխարժեքի տատանումից կախված |
Խումբ 2` Բանկի հաշիվներով շրջանառվող ամսական եկամտի մինչև 4-պատիկի չափով Խումբ 3` հարկումից հետո հաստատված ամսական եկամտի մինչև 3-պատիկի չափով (կախված վարկային պատմությունից) * 2-5 տարի վարկի ժամկետի դեպքում և քարտային հաշվին յուրաքանչյուր մուտքից 5%-ի չափով վարկային գծի սահմանաչափի պարտադիր մարումներ սահմանելու դեպքում, հակառակ դեպքում աշխատավարձի մինչև 6-պատիկի չափով |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Վարկի նվազագույն գումար | 30,000 ՀՀ դրամ |
| Ապահովություն | Աշխատավարձի/եկամտի և հաճախորդի հաշվին դրամական մուտքերի ստացման իրավունք |
| Տարեկան անվանական տոկոսադրույքը դեբետային (բացասական) մնացորդի վրա 1 |
11% - 19.5% Վարկային հաշվի հավելյալ 2 սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ` տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1%: Հաճախորդի ընտրությամբ կարող է սահմանվել վարկային գծի ամբողջ ժամկետի համար արտոնյալ ժամկետ տոկոսադրույքի մասով և տվյալ դեպքում սահմանվում է անտոկոս ժամանակահատված` տարեկան տոկոսադրույք` 0% (այսուհետ` Սուպեր Քարտ): |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 12% - 24% |
| Վարկային գծի երկարաձգման հնարավորություն | Մոնիթորինգի դրական վարկային պատմության պարագայում (ուշացումների բացակայություն և այլն) երկարաձգումը կատարվում է ավտոմատ, այլ դեպքերում` հայտի հիման վրա: Վերլուծության արդյունքում հնարավոր է նաև վարկային գծի վերաձևակերպում վճարման հավասարաչափ ժամանակացույցով վարկի տեսքով: |
| Վարկային գծերի երկարաձգման դեպքում տարեկան տոկոսադրույք |
Վճարման հավասարաչափ ժամանակացույցով վարկի վերաձևակերպման դեպքում նոր վարկի պայմանները (տոկոսադրույք, միջնորդավճար) սահմանվում են գործող վարկային գծի պայմաններին համապատասխան: Վարկի ամսական սպասարկման միջնորդավճարը հաշվարկվում է հետևյալ միջնորդավճարների հանրագումարի տեսքով` քարտի ամսական սպասարկման, վարկի ամսական սպասարկման և քարտի/վարկի տարեկան սպասարկման միջնորդավճարը բաժանած 12-ի: |
|
Վարկի առավելագույն ժամկետ |
60 ամիս (ինչպես նոր վարկային գծերի, այնպես էլ գործող վարկային գծերի երկարաձգումների դեպքում) |
| Վարկի նվազագույն ժամկետ | 6 ամիս |
| Արտոնյալ ժամանակահատված 3 (քաղվածքի ձևավորման օրվանից), օրեր (արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում) |
Mir Classic - 15 Visa Classic/MasterCard Standard (թողարկումը դադարեցված է) - 15 Visa Gold/MasterCard Gold (թողարկումը դադարեցված է) – 20 |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի գումարի օգտագործված մասի նկատմամբ օգտագործման օրվանից օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
| Հիմնական պարտքի չափը նվազագույն մնացորդի հաշվարկի համար | 10% |
| Վարկային սահմանաչափի մարման մաս (հաճախորդի ընտրությամբ) | Քարտային հաշվին մուտքագրված յուրաքանչյուր գումարի 20% չափով: |
| Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները՝
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
ենթակա չեն նվազեցման պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքները, վարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համար, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարները, նոտարական վավերացման, պետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքում) դիմաց կատարված վճարները, հավելյալ՝ վարկի հետ կապ չունեցող, վարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները |
| Ժամկետանցում4/ տույժեր | Վարկային գծի ժամկետանցման դեպքում, ինչպես նաև վարկի մարման վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը դադարում է գործել պայմանագրում նշված տոկոսադրույքը և օգտագործված վարկային գծի և հաշվեգրված տոկոսագումարների նկատմամբ մինչև փաստացի մարումը կիրառվում է տույժ օրական 0.13 %-ի չափով: |
| Վճարման սահմանաչափը գերազանցելու դեպքում կիրառվում է տույժ գերազանցող գումարի նկատմամբ (տույժ սահմանաչափը գերազանցելու համար) |
Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում`
Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի դեպքում`
|
| Տուգանքներ |
Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում`
Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի դեպքում`
|
| Վարկի որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ |
Մինչև 1.5 (մեկուկես) աշխատանքային օր |
| Վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 30 օրացույցային օր` վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից |
| Վարկի տրամադրման ժամկետ | Հաստատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
| Հայտի դիտարկման միջնորդավճար | Նախատեսված չէ |
| Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 5 |
Վարկի գումարի 2.9%, բայց ոչ ավել 50,000 ՀՀ դրամ: Սուպեր Քարտի դեպքում սահմանված չէ: |
| Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | Սահմանված չէ, բացառությամբ Սուպեր Քարտի դեպքում՝ 1%-1.6% |
| Վարկային հաշվի հավելյալ2 սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) |
Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև`
|
| Վարկառու | ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե |
| Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
| Ընդհանուր աշխատանքային փորձ | Խումբ 3-ի և Կորպորատիվ ուղղվածության սեգմենտ ունեցող կազմակերպության աշխատակիցների (բացի Կորպորատիվ ուղղվածության սեգմենտի աշխատակիցներից, որոնք ունեն "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ի հաշիվներով շրջանառվող կայուն աշխատավարձ առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում) համար՝ անընդմեջ աշխատանքային ստաժ վերջին աշխատանքային վայրում 4 ամիսների ընթացքում: Աշխատանքային ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
| Վարկառուի տարիք | Վարկի տրամադրման պահին վարկառուի/համավարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը: |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Քարտի պայմաններ և սակագներ | Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի և Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի թողարկման և սպասարկման պայմաններ և սակագների համձայն |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
Խումբ 1՝
Խումբ 2, Խումբ 3՝
Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր։ |
1 Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր: Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
2 Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`
Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ծառայությունից հրաժարվելու դեպքում տոկոսադրույքից կատարված համապատասխան զեղչը կչեղարկվի և վարկի տարեկան տոկոսադրույքը կբարձրացվի տվյալ զեղչի չափով
3 Արտոնյալ ժամկետ՝ որոշակի ժամանակահատված, որի ընթացքում հաճախորդից վարկային գծի օգտագործված մասով վարկային պարտքի լրիվ մարման դեպքում հաշվարկված տոկոսները չեն գանձվում:
4 Ժամկետանց է համարվում հաճախորդի քարտային հաշվի վրա մուտքերի բացակայությունը 55 օրացույցային օրվա ընթացքում անընդմեջ կամ վարկային գծի օգտագործված գումարների (հաշվեգրված տոկոսների հետ միասին) չմարումը վարկային գծի սահմանաչափի ժամկետի ավարտից 15 օրվա ընթացքում:
5 Սահմանաչափի ավելացման դեպքում միջնորդավճարը գանձվում է վարկային սահմանաչափի ավելացված մասի վրա, սակայն սահմանաչափի ավելացման հետ միասին վարկային գծի երկարաձգում կատարելու դեպքում միջնորդավճարը գանձվում է ամբողջ վարկային սահմանաչափից (գործող գումարած ավելացվող): Միջնորդավճարը գանձվում է՝
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն՝ Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Լրացրեք հայտը

Ընտրեք գումարը և լրացրեք սոց. համարը և հեռախոսահամարը

Քարտը վերցնելու համար մոտեցեք ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 12.05.2026, 00:36
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: