ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին ձևակերպել ուսանողական վարկեր բարելավված պայմաններով՝ "Բնակարան երիտասարդներին" ՈւՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորմամբ պետական ծրագրի շրջանակներում: Այժմ, վարկի առավելագույն գումարն ուսման ամբողջ ընթացքի համար կազմում է 4 մլն. ՀՀ դրամ՝ նախկինում սահմանված 2.8 մլն. ՀՀ դրամի փոխարեն: Ուսման առավելագույն ժամկետը, որի վճարման նպատակով տրամադրվում է վարկը, սահմանվել է 5 տարի՝ նախկինում գործող 4-ի փոխարեն: Ինչպես նաև, վարկ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը. կարելի է ներկայացնել ցանկացած այլ անձի: