ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս մարզերում կրթության և սպորտի զարգացմանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020 թվականի մայիսին`ուժգին քամու հետևանքով: Այդ պատճառով՝ դպրոցում դասերը չեղարկվել էին, և 140 աշակերտներ չունեին կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ վերջինս գյուղի միակ դպրոցն է: