Վարկ «Ունիվերսալ - բիզնես»

«Ունիվերսալ - բիզնես» վարկատեսակի շրջանակներում անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդները կարող են ստանալ արագ վարկեր`

  • վարկի տրամադրման որոշման կայացում`  մինչև 10 ժամ,

  • վարկի ձևակերպում` 1 օր

«Ունիվերսալ-բիզնես» վարկատեսակի առավելություններ`

  • վարկը տրամադրվում է ՀՀ դրամով,

  • չի պահանջվում գրավ,

  • առանց գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության,

  • սկսած 13.9% տարեկան տոկոսադրույքից,

  • այլ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկի գնման հնարավորություն` մինչև 7 մլն ՀՀ դրամ, 60 ամիս մարման ժամկետով, 25%-ով գործող վարկի ավելացմամբ և գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության իրականացմամբ,

  • TelCell և Easy Pay ընկերությունների շուրջ 2.200 տերմինալների միջոցով վարկի մարման շուրջօրյա հնարավորություն,

  • վարկի սահմանաչափի վերականգնման հնարավորություն տարին մեկ պարբերականությամբ:


Վարկի ստացման On-line դիմում

Անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց տրամադրվող «Ունիվերսալ - բիզնես» վարկատեսակի պայմաններն ու սակագները  

Վարկատեսակի Էություն

Անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց բիզնեսի եկամուտների հիման վրա տրամադրվող վարկ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Նպատակ

Հիմնական և/կամ շրջանառու միջոցների համալրում, տարբեր բիզնես խնդիրների լուծում

Այլ բանկ/ՈՒՎԿ-ներից վարկի գնում

Վարկի գումար

150.000 –

1.000.000

1.000.001 –

3.000.000

3.000.001 –

5.000.000

3.000.000 – 5.000.000

5.000.001 – 7.000.000*

Տարեկան տոկոսադրույք

13.9%*, 17%

16%

Ժամկետ (ամիս)

36

48

60

Վարկի տրամադրման միանվագ ծառայության վճար

2%*, 2.5%

2%*, 2.7%

Մինչև 36 ամիս - 2.5%,

մինչև 60 ամիս - 2% 

Վաղաժամկետ մարման համար տույժ

0%

Տրամադրման  եղանակը    

անկանխիկ

Հաշվի բացում և վարում

Համաձայն Բանկում գործող բանկային հաշիվների բացման և վարման  սակագների

Մայր գումարի մարման կարգը

Անուիտետային մարումներ, ճկուն գրաֆիկ կախված բիզնեսի սեզոնայնությունից

Տոկոսագումարների մարման կարգը

Ամենամսյա

Հիմնական պարտավորության ժամկետանց մասի նկատմամբ կիրառվող տույժ

0.1% օրական

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվող տույժ

0.1% օրական

Ապահովվածություն

1 անձի երաշխավորություն

- Իրավաբ. անձանց դեպքում ընկերության տնօրեն կամ հիմնադիր, ԱՁ դեպքում՝ ընտանիքի անդամ  (առկայության դեպքում) կամ երրորդ անձի երաշխավորություն (երաշ-խավորի եկամտի առկայու-թյունը պարտադիր չէ)

Նվազագույնը 2 անձի երաշխավորություն

- Իրավաբ. անձանց դեպքում 1-ին անձ` տնօրեն և/կամ հիմնադիր, հիմնադրի կամ տնօրենի ընտանիքի անդամ (առկայության դեպքում), իսկ ԱՁ-ի դեպքում` 3-րդ անձի երաշխավորություն /ընտանիքի անդամ, առկայության դեպքում/*,

- 2-րդ անձ` ֆինանսական երաշխավոր, ով ունի աշխատավարձ և նվազագույնը 4 ամիս ստաժ կամ շահույթ և նվազագույնը 3 ամիս գործունեության ժամկետ



 
Վարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն

Համաձայն Բանկի պահանջների

Տարիք

21-65 տարեկան

Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետը (փաստացի և պաշտոնական)

6  ամիս*

 

* Հայտը Բանկի և Համաշխարհային Բանկի պահանջներին բավարարելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքով կսահմանվի 13.9%, միանվագ միջնորդավճարը` 2% իսկ բիզնեսի գործողության նվազագույն ժամկետը` 12 ամիս: