Արագ վարկեր

Վարկ «Ունիվերսալ-բիզնես»
Մինչև 7 000 000 ՀՀ դրամ առանց գրավի ապահովման

Ստարտ ափ վարկեր ՓՄՁ ԶԱԿ-ի 
հետ համատեղ

Ֆինանսավորումը մինչև 7 000 000 դրամ
Բիզնես վարկ «Գործընկեր»
 
Վարկային գիծ 1 000 000 ՀՀ դրամ

Փոքր բիզնեսի հաճախորդների սպասարկման ոլորտում բանկի առաջնահերթություններից է համարվում վարկավորումը:

Բանկը տրամադրում է վարկեր և վարկային գծեր ՀՀ դրամով և արտարժույթով անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ովքեր իրականացնում են ձեռնարակատիրական գործունեություն առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում:

Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում նվազագույնը երեք ամիս, որոնց տարեկան համախառն հասույթը չի գերազանցում 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:

Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առևտրային գործարքների ֆինանսավորումը, կարճաժամկետ ներդրումները, սարքավորումների, հումքի ձեռքբերումը, շրջանառու միջոցների համալրումը, կրեդիտորական պարտավորությունների մարումը:

Վարկային գծի տրամադրման նպատակ է հանդիսանում շրջանառու միջոցների համալրումը: Վարկային գիծը հնարավորություն է տալիս բազմաթիվ անգամ օգտագործել և մարել վարկը` սահմանված ժամկետում և հաստատված սահմանաչափի շրջանակներում:

Պարտավորությունների կատարման ապահովում կարող են լինել երրորդ անձանց երաշխավորությունները, շարժական և անշարժ գույքի, գույքային և ոչ գույքային իրավունքի գրավները:

Ձեր փոքր բիզնեսի մեծ ապագան