Վարկեր


Փոքր բիզնեսի հաճախորդների սպասարկման ոլորտում բանկի առաջնահերթություններից է համարվում վարկավորումը:

Բանկը տրամադրում է վարկեր և վարկային գծեր ՀՀ դրամով անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ովքեր իրականացնում են ձեռնարակատիրական գործունեություն առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում:

Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում նվազագույնը երեք ամիս, որոնց տարեկան համախառն հասույթը չի գերազանցում 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:

Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առևտրային գործարքների ֆինանսավորումը, կարճաժամկետ ներդրումները, սարքավորումների, հումքի ձեռքբերումը, շրջանառու միջոցների համալրումը, կրեդիտորական պարտավորությունների մարումը:

Վարկային գծի տրամադրման նպատակ է հանդիսանում շրջանառու միջոցների համալրումը: Վարկային գիծը հնարավորություն է տալիս բազմաթիվ անգամ օգտագործել և մարել վարկային միջոցները` սահմանված ժամկետում և հաստատված սահմանաչափի շրջանակներում:

Պարտավորությունների կատարման ապահովում կարող են լինել երրորդ անձանց երաշխավորությունները, շարժական և անշարժ գույքի գրավները:


 Վարկի ստացման On-line դիմում