#երբգնումներըշահավետեն

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ շարունակում է մատուցել Ձեզ հաճելի անակնկալներ: 

10.12.2018-ից մինչև 10.03.2019թթ. ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ հայտարարում են նոր ակցիա #երբգնումներըշահավետեն ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապաների համար:

10.12.2018-ից մինչև 10.03.2019թթ. ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով կատարեք անկանխիկ գնումներ` նվազագույնը 100.000 ՀՀ դրամ և ավել գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ միջավայրում (բացառությամբ կոմունալ և այլ անկանխիկ վճարումների, որոնք իրականացվում են բանկոմատների և ինտերնետ կայքերի միջոցով), կուտակեք միավորներ և մասնակցեք ակցիայի խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն` 5 բանկաին քարտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով անկանխիկ վճարման հնարավորությամբ:

Ակցիայի անցկացման պայմաններ և կանոններ