Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


Վարկավորում

Վարկավորման պայմաններ

"Փրայմ" մասնաճյուղի հաճախորդների վարկավորումն իրականացվում է համաձայն Բանկում գործող մանրածախ վարկավորման պայմանների և սակագների: 
Բացառություն են կազմում հիփոթեքային վարկավորման դեպքում հետևյալ պայմանները`

Վարկի առավելագույն գումար գոյություն ունեցող/կառուցման ընթացքում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ԱՄՆ դոլարով հիփոթեքային վարկի դեպքում

500,000 ԱՄՆ դոլար

 Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար  

Անվճար

 

"Փրայմ" փաթեթի շրջանակներում վարկային պրոդուկտների տրամադրման պայմաններ

 

Պրոդուկտի ընդհանուր նկարագրություն

Նպատակային խումբ

Խումբ 1. ՀՀ "1000 խոշոր հարկ վճարողների" ցանկի կազմակերպությունների սեփականատերեր և ղեկավարներ (1 և 2 օղակ);    
Խումբ 2. Պետ. հաստատությունների կամ  կազմակերպությունների վերին խավի ղեկավարներ, որտեղ հիմնական բաժնետեր հանդիսանում են  պետ. կազմակերպությունները, դիվանագիտական կորպուսի ղեկավար օղակի աշխատակիցներ, ԱԺ և ՀՀ կառավարության անդամներ;
Խումբ 3. ՀՀ ԿԲ ռեյտինգով "G-" -ից ոչ ցածր ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ (1 և 2 օղակ);
Խումբ 4. Աուդիտ անցած ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ (1 և 2 օղակ);
Խումբ 5. Բանկի խոշոր/միջին հաճախորդների  (խոշոր/միջին - համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի) սեփականատերեր և ղեկավարներ (1 և 2 օղակ);
Խումբ 6. Միջազգային կազմակերպությունների լիցենզավորված աշխատակիցներ (World Bank, IMF, ADB, EBRD, UN, UNDP, USAID, WFSP, Council of Europe, etc.);
Խումբ  7: Ավանդատուներ, որոնց ավանդների ընդհանուր ծավալը կազմում է`   100,000,000 ՀՀ դրամ և ավել (համարժեքայլ արժույթով) 2 ամսից ոչ պակաս վաղեմությամբ;                                                                                               
Խումբ  8: Այլ հաճախորդներ: 

Վարկառուի/երաշխավորի եկամուտների հաստատում 1-8 խմբերի հաճախորդների համար հաշվի է առնվում հաստատագրված եկամուտների 100%-ը:
Հաճախորդի պատկանելիությունը 1.2 ենթակետում նշված որևէ խմբին որոշվում է "Փրայմ " մասնաճյուղի կառավարչի կողմից, հայտին կցելով ռիսկ-մենեջերի անունով ծառայողական գրություն 1.2 ենթակետում նշված որևէ խմբին հաճախորդի պատկանելիության մասին` ստորագրված "Փրայմ " մասնաճյուղի կառավարչի կողմից, ինչը հիմք է հանդիսանում հաճախորդին համապատասխան խմբին դասելու համար:
ՎՍԾ-ի կողմից չի ստուգվում հաճախորդի պատկանելիությունը խմբին, որը նշված է ծառայողական գրությունում, ինչպես նաև հաճախորդների եկամուտները 
   

 Visa Infinite  Չափանիշներ 

Արժույթ

AMD, USD, EUR, RUR

 Տարեկան անվանական տոկոսադրույք  

AMD 18%, USD 14%, EUR 12%, RUR 14%

Վարկային գծերի գումար (այն դեպքում, եթե տրամադրվում է ցանկացած արժույթով մեկ վարկային գիծ )

Եկամուտների քառապատիկ, բայց ոչ պակաս քան 3,000,000 AMD min (7,000 USD, 5,000 EUR, 230,000 RUR)
Բոլոր վարկային գծերի նվազագույն գումար (այն դեպքում, երբ տրամադրվում են մի քանի վարկեր տարբեր քարտերին: Ընդ որում այլ/կից քարտը կարող է լինել ցանկացած տեսակի (Visa Classic, Visa Gold և այլն)) :

3,000,000 AMD (համարժեք USD, Euro, RUR) 

LTV առավելագույն չափ

Առանց սահմանափակման

Վարկային գծի առավելագույն ժամկետ

36 ամիս

  Վարկառուի/երաշխավորի նկատմամբ պահանջներ բոլոր վարկային պրոդուկտների մասով

Վարկային պատմության նկատմամբ պահանջներ

Ստանդարտ

Աշխատանքային ստաժ

Չի պահանջվում

Տարիքային սահմանափակումներ

Սահմանված չեն

Վարկառուի/երաշխավորի նկատմամբ վճարունակության պահանջներ բոլոր վարկային պրոդուկտների մասով


Որոշումների ընդունման կարգ

 Հայտը մուտքագրվում է ԱԲՀ, անցնում է յուրաքանչյուր պրոդուկտին համապատասխան փուլեր` առանց ավտոմատ մերժման և ստորագրված և սկանավորված ռիսկ-մենեջերի եզրակացությունը ներկայացվում է ՄԲԶԴ տնօրենին կամ նրա բացակայության ժամանակ վերադաս պաշտոնակատար անձին ( ռիսկ մենեջերի կողմից չի կայացվում որոշում վարկի տրամադրման մասին, նույնիսկ որևէ մեկ նվազագույն պահանջի անհամապատասխանության դեպքում, այլ տրամադրվում է եզրակացություն` պրոդուկտի պահանջներին համապատասխանության/ անհամապատասխանության նշումով) վարկի/վարկային սահմանաչափի տրամադրման որոշման հարցի լուծման համար:
Վարկային գծի դեպքում` ԲՌՎԴ հայտի դիտարկման ժամկետ – կես աշխատանքային օր*: ՄԲՎԴ տնօրենի կողմից որոշման կայացման ժամկետ - կես աշխատանքային օր*:
ՄԲԶԴ տնօրենը կարող է պահանջել ՓՄ կառավարչից կամ ՓՄՄ-ից ցանկացած այլ փաստաթղթեր`  հաճախորդի եկամուտը անուղակի կամ ուղակի հաստատող (ընկերության գործունեության վերլուծություն, որտեղ աշխատում է հաճախորդը, տեղեկատվության հրապարակային աղբյուրներից տեղեկատվություն, տեղեկանքներ և այլն):

  Գործարքի ձևակերպում և վարկի տրամադրում

Փաստաթղթերի մշակման առաջնահերթություն

“Փրայմ” փաթեթ ունեցող/հավանական ունեցող հաճախորդների վարկերի մասով փաստաթղթերը ընդունվում են, դիտարկվում են և մշակվում են Բանկի բոլոր ստորաբաժանումների կողմից առաջնահերթ կարգով- մնացած պրոդուկտների փաստաթղթաշրջանառության հիմնական հերթականությունից դուրս:

 

Գործարքի ձևակերպում և վարկի տրամադրում

 

Վարկերի դեպքում

 

Վարկային գծերի դեպքում

1. Բեք-օֆիսի կողմից պայմանագրերի ձևակերպման ժամկետ` գործարքի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ կազմված ամբողջական փաթեթի ստացման պահից  (սքանավորված տեսքով) կես աշխատանքային օր*:
2. Պայմանագրերը ձևակերպվում են բեք-օֆիսի կողմից և ուղարկվում են PDF ձևաչափով "Փրայմ" մասնաճյուղ` հաճախորդի և ՓՄ կառավարիչի/փոխարինող անձի/ ստորագրման համար:
3. Ստորագրված պայմանագրերը սքանավորվում և ուղարկվում են բեք-օֆիս` 1 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի հաշվին վարկի գումարի համալրման համար:
4. Վարկային գործի բնօրինակը պահպանվում է ՓՄ-ում` հաճախորդի գործի մեջ:

Visa Infinite քարտին վարկային գծի գործընթացը նշված է «Փրայմ» փաթեթի հաճախորդների սպասարկման մասին մեթոդական ուղեցույցի 5-րդ գլխում:



Լրացուցիչ պայմաններ

Կրկնակի հայտի մորատորիում ` չի տարածվում ոչ մի պրոդուկտի վրա:
Տվյալ փաստաթղթում չհիշատակված պայմանները և գործընթացները , համապատասխանում են առկա/գործող պրոդուկտների չափանիշներին: 
Ավանդի գրավով վարկային գիծը տրամադրվում է արտոնյալ ժամանակահատվածով Visa Infinite քարտին:
Մնացած պրոդուկտները տրամադրվում են համաձայն ստանդարտ պայմանների, եթե "Փրայմ" փաթեթի շրջանակներում, համապատասխան լիազորված անձի կողմից առանձին հաստատված չեն արտոնյալ պայմաններ:
* Մինչև 14-00 փաստաթղթերի ստացման դեպքում`  փաստաթղթերի մշակումը կատարվում է մինչև աշխատանքային օրվա ավարտը, 14-00 ից հետո փաստաթղթերի ստացման դեպքում ` մինչև հաջորդ օրվա ժամը 12-00:



Թարմացվել է առ 15.06.2015թ., 09:04


Թարմացվել է` 25.04.2019 15:37:57

All rights reserved © 2019 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.