Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


Խորհրդատվություն բժշկական և իրավաբանական հարցերով


 Միջազգային ուղևորությունների ընթացքում Visa Infinite քարտապաններին անվճար տրամադրվում են բժշկական և իրավաբանական աջակցության  ծառայություններ, որոնց օգնությամբ հաջողվում է խուսափել իրադարձությունների բացասական զարգացումից։

Ծառայություններ «Բժշկական և իրավաբանական աջակցության ծրագրի» շրջանակներում`

  • բժշկական խորհրդատվություն հեռախոսով
  • բժշկական հաստատությունների մասին տեղեկատվության տրամադրում
  • անհրաժեշտ դեղորայքի կամ սարքավորումների մատակարարում*
  • բժշկի այցելության կազմակերպում*
  • հոսպիտալացման դեպքում դեպոզիտի վճարման երաշխիք*
  • շտապ բժշկական էվակուացիայի կազմակերպում*
  • շտապ էվակուացիայից հետո վերադարձ մշտական բնակության երկիր*
  • հոսպիտալացման դեպքում բարեկամի կամ ընկերոջ այցելության կազմակերպում*
  • Ձեր հիվանդության հետևանքով առանց խնամքի մնացած մանկահասակ երեխաների վերադարձ հայրենի երկիր*
  • տեղեկատվություն վիզայի ձևակերպման համար անհրաժեշտ վակցինացիաների ու պահանջների մասին
  • ուղեգիր իրավաբանի մոտ 
  • թարգմանությունների բյուրոյի մասին տեղեկատվության տրամադրում

    * «Բժշկական և իրավաբանական աջակցության ծրագրի»շրջանակներում տվյալ ծառայությունները վճարվում են քարտապանի կողմից։ Ծառայությունը Visa Infinite քարտապաններին տրամադրվում է մշտական բնակության երկրի սահմաններից դուրս ուղևորության առաջին 90 օրերի ընթացքում։ Կարևոր է, որ ուղևորության ճամփորդական փաստաթղթերի արժեքի առնվազն 50%-ը վճարված լինի Visa Infinite քարտով։ 

Թարմացվել է` 17.08.2017 15:21:10

All rights reserved © 2017 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.