Դեբետային MasterCard PayPass առանց շփման քարտեր

                

     
  MasterCard Standard
Unembossed
  MasterCard Standard   MasterCard Gold



«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկել է MasterCard PayPass (Unembossed, MasterCard Standard և MasterCard Gold ) առանց շփման քարտերի թողարկումը, որոնք հնարավորություն են ընձեռում իրականացնել վճարումներ ակնթարթորեն` POS-տերմինալին քարտի մեկ հպումով:

MasterCard քարտերը կարող եք օգտագործել աշխարհի ավելի քան 1 մլն. բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 32 միլիոն առևտրի և սպասարկման կետերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը չիպային կրիչով են, որոնք ի տարբերություն ժապավենային կրիչով քարտերի` առավել ապահով են և երկարաժամկետ: Չիպային քարտերն ապահովում են անվտանգության ավելի բարձր մակարդակ, պաշտպանելով քարտապանի տվյալները չլիազորված օգտագործումից:


MasterCard քարտերը բազմարժութային են, ինչը ենթադրում է հիմնական 4 արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով հաշիվների ամրագրում քարտին:

Ինչպես ձևակերպել քարտը

  • Ընտրեք քարտատեսակը;
  • Ծանոթացեք սակագներին և պայմաններին;
  • Լրացրեք Դեբետային քարտի տրամադրման դիմումը;
  • Ներկայացրեք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք լրացրած դիմումի հետ մեկտեղ Բանկի ցանկացած մասնաճյուղ

 MasterCard PayPass առանց շփման քարտերի առավելություններ`

Անվտանգություն` վճարումն իրականացնելու համար կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին, այսինքն Դուք ամբողջությամբ վերահսկում եք վճարման գործընթացը` այդպիսով պաշտպանելով Ձեր քարտի տվյալները և կանխելով հնարավոր զեղծարարության ռիսկը:
Հարմարավետությունն` առանց շփման քարտով վճարումներ կատարելը շատ հեշտ է` ընդամենը պետք է քարտը մոտեցնել POS-տերմինալին, որն ունի առանց շփման քարտի ընթերցման տեխնոլոգիայի հնարավորություն և վճարումը հաշված վայրկյանների ընթացքում իրականացված է!
Արագություն` վճարումներն իրականացվում են ակնթարթորեն POS-տերմինալի մեկ հպումով:
Վճարեք ամենուր` MasterCard առանց շփման վճարումների տերմինալներն առկա են ամբողջ աշխարհում: Ցանկացած խանութում, սպասարկման կետում, որտեղ կտեսնեք Pay Pass (ալիք) լոգոտիպը, Դուք կարող եք վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Ձեր MasterCard PayPass առանց շփման քարտերով` տերմինալին մեկ հպումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերի 7 առավելություններ
  • ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերի 7 առավելություններÁ4 արժույթ մեկ քարտում` Ձեր վճարային քարտին միաժամանակ կցված են 4 քարտային հաշիվներ` AMD, USD, EUR և RUB
  • Օնլայն քարտային հաշիվների համալրում` Tel Cell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով
  • Անվտանգ ինտերնետ գնումներ Secure Code ծառայության շնորհիվ` գնման պահին Դուք կստանաք ՍՄՍ-հաղորդագրություն վեցանիշ գաղտնաբառով գործարքը հաստատելու համար
  • Արագ դրամական փոխանցումների ստացում անմիջապես քարտին Call Center մեկ զանգի միջոցով
  • ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ, որը հասանելի է Բանկի կայքում, ինչպես նաև iOS и Android համար նախատեսված հատուկ հավելվածի միջոցով:
  • Միջոցների արտոնյալ կանխիկացում ՎՏԲ Խմբի բանկոմատների միասնական ցանցում` ՎՏԲ Խմբի 16500 բանկոմատներից միջոցների կանխիկացման հնարավորություն համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կանխիկացման սակագների
  • Քարտին վարկային գիծ ստանալու հեշտացված գործընթաց

Ինչպես օգտվել առանց չփման քարտերով?

Առանց շփման վճարում հնարավոր է իրականացնել այն վայրերում, որտեղ առկա է MasterCard PayPass լոգոտիպը

Քայլ 1
Ստուգեք POS-տերմինալի վրա վճարման գումարը

Քայլ 2
Մոտեցրեք քարտը ընթերցող սարքին


Քայլ 3
Կհնչի ձայնային ազդանշան,ինչը կհաստատի գործարքը և տերմիանլը ավտոմատ կտպի կտրոն


Կարեվոր է: թույլատրելի գումարի գերազանցման դեպքում (10.000 ՀՀ դրամ օրական) անհրաժեշտ է PIN-.կոդի մուտքագրումը:

Օգտակար հղումներ

Ինտերնետային գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր  քարտապանների համար դարձել են էլ ավելի անվտանգ