RiaMoney Transfer


 
RIAmoney Transfer դրամական փոխանցումների համակարգը ներկայացված է աշխարհի ավելի քան 191 երկրներում:



Ուշադրություն “Ria Money Transfer” դրամական փոխանցումների համակարգըՎՏԲ Հայաստան ԲանկՓԲԸ-ում ժամանակավորապես չի սպասարկվում:

Արագություն - փոխանցումը հասանելի է ուղարկումից հետո 10-15 րոպեի ընթացքում
Փոխանցման արժույթ - ԱՄՆ դոլար/ Եվրո
Հասցեականություն - Հաճախորդը կարող է ստանալ փոխանցումը փոխանցման երկրում համակարգի ցանկացած սպասարկման կետից
Մեկ փոխանցման առավելագույն գումար - համաձայն համակարգի պայմանների

Համակարգի սպասարկման սակագներ 
Ուղարկման երկիր ԱրժույթԳումարՍակագին (%)
ՎրաստանUSD/ EUR0- 999 999 999,0003%
ՄոլդովաUSD/ EUR0- 999 999 999,0003%
ՈւկրաինաUSD/ EUR0- 999 999 999,0003%
Այլ երկրներ*USD/ EUR0- 999 999 999,0004%

Մեկ փոխանցման առավելագույն սահմանը կախված է փոխանցման երկրի ուղղությունից:

* Այլ երկրների ցանկին և սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչպե՞սուղարկել դրամական փոխանցում RIAmoney Transfer դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել RIAmoney Transfer դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները (համաձայն RIAmoney Transfer համակարգի պարտադիր պահանջների),
  • Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը:

Միջնորդավճարը վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով:

Ինչպե՞ս ստանալ ուղարկված դրամական փոխանցումը RIAmoney Transfer դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցումը ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել RIAmoney Transfer դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցման կոդը, դրամական փոխանցման գումարը, արժույթը,
  • Հայտնել դրամական փոխանցումը ուղարկողի տվյալները (համաձայն RIAmoney Transfer համակարգի պարտադիր պահանջների):

Դրամական փոխանցումը ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չի գանձվում:

Դրամական փոխանցման ստացման լրացուցիչ ծառայություն

Հոգալով Ձեր մասին և կարևորելով Ձեր ժամանակը` Բանկն առաջարկում է Ձեզ օգտվել VTB Transfer ծառայությունից, որը հնարավորություն կտա ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարն առանց Բանկ այցելելու:

RIA money Transfer դրամական փոխանցումների հիմնական պայմաններ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկի մասնաճյուղային ցանց
VTB Transfer ծառայություն

Լրացուցիչ տեղեկատվություն համակարգի վերաբերյալ կարելի է ստանալ 
այստեղ


Թարմացվել է առ 17.10.14թ., 11:50